Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) ուսանողական խորհուրդը հունվարի 20-ին միաձայն վավերացրեց Թուրքիայում Կալիֆորնիայի համալսարանի բոլոր ներդրումները (72.6 միլիոն դոլար) դադարեցնելու մասին բանաձևը, որը Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ նախաձեռնության «#DivestTurkey» արշավի մի մասն է: Այդ արշավի նպատակն է պատժել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի Հայ ուսանողական միությունը դեռևս անցյալ դեկտեմբերին հանդիպում էր կազմակերպել համալսարանի ուսանողների հետ ներկայացնելու բանաձևի մշակման աշխատանքները և դրանց կարևորությունը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում: