Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը` «Արցախցիների նկատմամբ կևորկովյան մեթոդներով հոգեբանական ահաբեկչություն իրականացնելու» մասին

Հունվար 22,2015 19:30

Վերջին օրերի ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձություններն առավել քան համոզիչ կերպով ապացուցում են այն իրողությունը, որ նորկևորկովյան ռեժիմը Արցախը վերածել է ճամբարային կյանքով ապրող տարածքի, իսկ արցախցիներին վերաբերում է որպես իր կամքի գործադրման ռեսուրսի:

Մասնավորապես՝ Արցախի հատուկ ծառայությունները և ոստիկանությունը բռնաճնշումային բնույթի գործողություններ են իրականացնում արցախաբնակ այն երիտասարդների նկատմամբ, ովքեր մի քանի օր առաջ հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հետ: Գործի դրված ուժային կառույցների ներկայացուցիչները երիտասարդներին իրենց մոտ կանչելով կամ նրանց այցելելով՝ ձգտում են հոգեբանական և այլ բնույթի ճնշում գործադրելով նրանց հետ պահել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը աջակցելու, հատկապես՝ ս.թ. հունվարի 31-ին դեպի Արցախ նախատեսված իրազեկման ավտոերթին միանալու մտադրությունից:

Միևնույն ժամանակ՝ խորհրդային ժամանակներին բնորոշ ու Արցախում հատկապես կևորկովյան շրջանից մեզ հայտնի մեթոդներով զանգվածաբար գումարվում են այսպես կոչված «կոլեկտիվների և կազմակերպությունների ժողովներ», որոնց մասնակիցներին փորձում են ահաբեկելու և գաղափարական մշակման ենթարկելու միջոցով տրամադրել Հիմնադիր խորհրդարանի ու նրա գլխավորած «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հունվարի 31-ի ավտոերթի դեմ:

Որպես այս բռնաճնշումային և հակաօրինական գործունեության արդյունք՝ առավել ձեռնասուն կազմակերպությունները, մասնավորապես՝ Արցախի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցությունները՝ հանձինս իրենց երիտասարդական թևերի ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի ազատամարտիկների միությունը, արդեն հանդես են եկել ավտոերթը թույլ չտալու վերաբերյալ բացահայտ սպառնալիքներով լի հայտարարություններով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը վճռական է տրամադրված մեր Հայրենիքը, այդ թվում՝ Արցախը, ռեժիմի տիրապետությունից ազատագրելու հարցում և կրկին հայտարարում է, որ հունվարի 31-ին նախատեսված «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթը կայանալու է, իսկ Արցախը ճամբարի վերածած նորկևորկովյան տիպի ղեկավարներն ու նրանց ծառայող պաշտոնյաներն իրենց արժանի պատիժն են ստանալու ռեժիմին հեռացնելուց հետո:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031