Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ». «Հասարակության մոտ 30 տոկոսն ընդունելի է համարում խոշտանգումը»

Հունվար 22,2015 19:25

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»  հասարակական կազմակերպության իրավաբան Աննա Մելիքյանը այսօր՝ հունվարի 22-ին, «Պայքար խոշտանգումների կիրառման եւ անպատժելիության դեմ. Խոսքից գործ» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացրեց 2013-2014 թվականներին իրականացված «Խոշտանգումների եւ կորզված ցուցմունքների բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագիրը:

Ami_1

 

Նա նշեց, որ ծրագրի ընթացքում հասարակական կազմակերպությունը ոլորտի փորձագետների հետ հարցազրույցներ է անցկացրել. «Ըստ այս ոլորտների փորձագետների՝ Հայաստանում այս պրակտիկային նպաստող մի քանի գործոն կա՝ անպատժելիության մթնոլորտը, որը նպաստում է շարունակական պրակտիկայի կիրառմանը, օրենսդրական բացերը, արդյունավետ քննության չապահովման խնդիրը, ոստիկանության հետ կապված մի շարք խնդիրներ՝ ե՛ւ նյութատեխնիկական միջոցներով ցածր հագեցվածությունը, ե՛ւ մասնագիտական գիտելիքների, հմտությունների պակասը: Նշվել է նաեւ դատարանների խնդիրը, այսինքն՝ ըստ մեր հարցված փորձագետների ոչ բոլոր դատավորներն են պատշաճ կերպով արձագանքում խոշտանգման մասին հնչած հայտարարություններին եւ անընդունելի համարում նման ցուցմունքները: Եվ ընդհանուր խնդիր է արդարադատության ոլորտի հանդեպ անվստահությունը, որը շարունակվում է. մարդիկ միշտ չէ, որ բարձրաձայնում են խոշտանգման ենթարկվելու մասին եւ բողոք չեն ներկայացնում»:

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մարիամ Սարգսյանը նշեց, որ ծրագրի ընթացքում Հ/Կ-ն երկու հարցում է անցկացրել, որոնցից մեկը 2013 թվականին, մյուսը՝ 2014: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1207 անձ, այն անցկացվել է Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւանում. «Հարցին, թե «Ձեր կարծիքով որքա՞ն հաճախ են տեղի ունենում խոշտանգումները ոստիկանությունում», եթե 2013 թվականին մոտ 60 տոկոսը նշում էր, որ հաճախ են տեղի ունենում, ապա 2014 թվականին՝ 25 տոկոսը: Սակայն, ի տարբերություն դրա՝ աճել է «հաճախ» պատասխանողների թիվը: Մյուս հարցին, թե որքա՞ն հաճախ են տեղի ունենում խոշտանգումները քրեակատարողական հիմնարկներում, եթե 2013 թվականին 63 տոկոսը պատասխանում էր հաճախ, ապա 2014 թվականին 25 տոկոսն էր պատասխանում հաճախ: Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ հասարակության մեջ կարծրատիպային մոտեցումները խոշտանգումների հետ կապված մի փոքր փոխվել են»:

Մարիամ Սարգսյանը ընդգծեց, որ հարցումների ընթացքում հասարակական կազմակերպությունը հետաքրքրվել է, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերվում ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումներին. «Եթե 2013 թվականին 63 տոկոս էր կազմում այն մարդկանց թիվը, որոնք համարում էին, որ դա անընդունելի է, բայց դա հիմա մոտ 68 տոկոս է կազմում: Սակայն, այստեղ մտահոգիչ տվյալ՝ հասարակության մոտ 30 տոկոսն ընդունելի է համարում խոշտանգումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031