Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի` «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն ինքն է դիմել, հարկայինին, որ իրեն ստուգի

Հունվար 22,2015 19:15

Aravot.am-ը ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեց, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում սկսած հարկային ստուգումներն արդյոք պլանայի՞ն են:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ, hարկայինը, անցյալ տարվա դեկտեմբերից, լայնածավալ ստուգումներ է սկսել Գ. Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում եւ այդ ստուգումները ոչ թե պլանային են, այլ` արտահերթ: Կոմբինատում ստուգումներ անցկացնելու փաստը հաստատել է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարության նոյեմբերի 27-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց օրերով ու շաբաթներով լարվածության մեջ չպահել տնտեսվարողին եւ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ:

Aravot.am-ի հարցին, ի պատասխան, ֆիննախից հայտնեցին, որ «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն, անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին, ինքն է դիմել ֆինանսների նախարարություն` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման եւ (կամ) վերադարձի խնդրանքով:

Ֆիննախից նաեւ նշել էին. «Վերոհիշյալ դիմումի, ինչպես նաեւ «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում 2014թ. դեկտեմբերի 27-ից ՀՀ ՖՆ կողմից իրականացվում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների վերադարձի ուսումնասիրություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031