Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի երիտասարդական կառույցների հայտարարությունը

Հունվար 22,2015 19:00
karabax

Մենք` Արցախի  երիտասարդական    կառույցների ներկայացուցիչներս, մտահոգված լինելով        հայրենիքի պաշտպանության` ներքին և արտաքին անվտանգության հիմնախնդրով, անընդունելի  ենք  համարում այնպիսի նախաձեռնությունները,  որոնք կարող են կործանարար դերակատարություն ունենալ Հայոց պետականության համար: Պետականություն, որը ձեռք է բերվել մեծաթիվ կորուստների գնով, որը, մեր խորին համոզմամբ, գիտակցում է նաև Շուշիի՝ Առանձնակի գումարտակի հրամանատար հարգարժան Ժիրայր Սեֆիլյանը: Ուստի, այն մարդկանց, ովքեր առաջնորդվելով նեղ անձնական շահերով, իրենց իսկ խոսքերով, փորձում են <<Ամեն  գնով վերցնել իշխանությունը>> և  որի համար պատրաստ են դիմել ամենածայրահեղ միջոցի, առաջարկում ենք հետ կանգնել նմանատիպ սադրիչ նախաձեռնություններից:

Ի պատասխան Հիմնադիր խորհրդարանի՝ սույն թվականի հունվարի 21 –ի տարածած հայտարարության՝ մեր պարտքն ենք համարում.

ա/      Խորհուրդ տալ, որ նախապես կարծիք չարտահայտել Արցախի երիտասարդների կողմից  նախաձեռնվող  խորհրդակցության մասին:

բ/ Անթույլատրելի ենք համարում մարդկային արժանապատվությունը վիրավորող՝ Ձեր կողմից օգտագործված արտահայտությունները, որոնք որակում ենք որպես օրենքի կոպիտ խախտում:

<<Հարյուրամյակը առանց ռեժիմի>> շարժման`  հունվարի 31-ին  կայանալիք ավտոերթի վերաբերյալ տալիս ենք Արցախի երիտասարդական կառույցների դիրքորոշումը.

1.Թուրքիայի նախագահի կողմից Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված շինծու միջոցառման միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու   նպատակով կատարված մեծ աշխատանքին օժանդակելու կարիք չենք տեսնում: Ձեր կողմից ցեղասպանության հարյուրամյակի օրը ակցիաներ անցկացնելով Դուք ձեր իսկ ասած բառերով <<ջուր եք լցնում>> մեր դարավոր թշնամու ջրաղացին,  որը մեր կողմից դիտվում է որպես ազգադավ գործողություն:

2.Անթույլատրելի է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրադրության, փաստացի պատերազմական իրավիճակում կազմակերպել նմանատիպ հանրահավաքներ, որոնք իրենցից ներկայացնում են սադրիչ գործողություններ և ապակայունացնում են ներքին իրավիճակը:

3 . Հիմք ընդունելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի Անկախության հռչակագիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  2006 թ-ի դեկտեմբերի 10-ին  ընդունեց իր երկրի մայր օրենքը ` Սահմանադրությունը, որը  հստակ կերպով նշում է մեր երկրի պետական սահմանները:

  1. Համայն հայությունը միասնական է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ջանքերի արդյունքում ծնված Արցախի հանրապետության պետականության կայացման սուրբ գործում, որը նաև երաշխիքն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը:

5. Օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով՝ տարաբնույթ  միջոցառումների   միջոցով կանխելու ենք հասարակությանը ապակայունացնող ցանկացած ուժի մուտքը Արցախ և կոչ ենք անում Հայաստանում գործող այն բոլոր երիտասարդական կառույցներին, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի անվտանգության խնդրով, միանան մեր նախաձեռնությանը:

  1. <<Հայկի Սերունդ>> ՀԿ
  2. ԱԱՄ <<Հայրենյաց Պաշտպան>> ԵԿ
  3. <<Ապառաժ>> ԵՀԿ
  4. <<Առաջ Արցախ>> ՀԿ
  5. <<Հանուն Արցախի>> ԵՀԿ
  6. <<ԱԵԶԿ>> ՀԿ
  7. Արցախի երիտասարդական խորհրդարան
  8. ՀՅԴ ԱԵՄ
  9. <<Ազատ Հայրենիք>> կուսակցության երիտասարդական թև
  10. <<Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն>> երիտասարդական թև
  11. ԱրՊՀ ուսանողական խորհուրդ
  12. ՀԱԱՀ Ստեփանակերտի մ-ղի ուսանողական խորհուրդ
  13. <<Մեսրոպ Մաշտոց>> համալսարանի ուսանողական խորհուրդ
  14. <<Գրիգոր Նարեկացի>> Համալսարանի ուսանողական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ռոզա says:

    իսկ դուք կողմեք ժողովրդի անասելի ծանր պայմաններին ժողովրդի թշվառ թշվառ վիճակին արտագաղթին եթե կողմէք ուրեմն հասկանում ենենք հիմնադիր խորհրդարանին կոմունիստական ձեւաչափով խորհուրդներ տալուն

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031