Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ հունվարի 22-ին կայցելեն Գյումրի՝ հարգանքի տուրք տալու զոհված Ավետիսյանների ընտանիքին և նրանց շիրիմներին ծաղիկներ դնելու, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Յեդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը:
Ռեզնիկի փոխանցմամբ, Հայաստան են գալու ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդինան, նույն հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը և Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը:
«Մենք երկար ժամանակով չենք մեկնում, երկու օրով Գյումրի: Այսօր ենք թռչում: Մեր առաքելությունն այսպիսին է. սպանությունից մահացածների շիրիմներին կդնենք ծաղկեպսակներ», – ասել է Ռեզնիկը՝ նշելով, որ հանդիպում է նախատեսված Հայաստանի խորհրդարանում, այնուհետև հանդիպում Գյումրիի ղեկավարության և բնակչության հետ:
Կարդացեք նաև
«Մենք պետք է խոսենք նրանց հետ, հստակեցնենք մեր դիրքորոշումը», – ավելացրել է նա:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ