«Գործընթացն ընթացքի մեջ էր, բայց երբ տեղի ունեցավ այդ ահավոր դեպքը, գործընթացը կասեցվեց եւ հավաքված 1 միլիոն դրամը վերադարձրին «Նիգ Ապարան»-ի անդամ ակտիվիստներին, որոնք այդ գումարը տրամադրել էին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեցին «Նիգ Ապարան» հայրենակցական միության գրասենյակից:
Հետաքրքրվել էինք, թե ի՞նչ նպատակով է ծախսվելու «Նիգ Ապարան» հայրենակցական միության` փոքրիկ Սերյոժայի համար հանգանակած մեկ միլիոն դրամը, երբ արդեն փոքրիկը չկա, եւ արդյոք այն կուղղվի՞ մեկ այլ երեխայի կյանքի փրկությանը կամ օգնությանը:
Միությունից նաեւ վստահեցրին, որ «Նիգ Ապարանը» մշտապես բարեգործական ակցիաներ կազմակերպում է:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի ամենափոքրիկ անդամը` Սերյոժան, երբ դեռ կենդանի էր եւ 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած Վալերի Պերմյակովի հասցրած դանակի հարվածների հետեւանքով արդեն 3 օրը, անգիտակից պառկած էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը հայտարարեց, որ պատրաստվում է փոքրիկի խնամակալության համար հաշվեհամար բացել եւ տրամադրել 1 միլիոն դրամ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ