Հունվարի 21-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի տներից մեկում թմրամիջոց են պատրաստում:
Մեկնած օպերատիվ խումբը տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է ալյումինե տարա, լուցկու տուփեր, ներարկիչներ՝ գորշ գույնի հեղուկով, ասեղ, «յոդի» դատարկ տարա, «սոլպադեին» դեղահաբի դատարկ տուփ, 1 շիշ բենզին, պլաստմասե շիշ` սպիտակ հեղուկի զանգվածով, օգտագործված բամբակ, ածելիներ, խոհանոցային ափսե:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Տան բնակիչներ, 1962 թ. ծնված Նիկոլայ Հ.-ն և 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ն բերման են ենթարկվել բաժին և խոստովանել, որ թմրամիջոցը պատրաստել են իրենց օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն