Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաբազայի զինծառայողներին ՌԴ տեղափոխելու մասին փաստաթղթերը ոչնչացվել են. ՀՀ ԱՆ. armtimes.com

Հունվար 22,2015 17:26

«ՀԺ»-ն հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին՝ ճշտելու, թե ռուսական ռազմաբազայում ծառայող երկու ռուս զինվորները, ովքեր 1999 թվականին Գյումրիի կենտրոնում երկու հոգու սպանել ու մի քանիսին վիրավորել էին, իսկ այնուհետեւ հայաստանյան դատարանի կողմից դատապարտվել 14 եւ 15 տարվա ազատազրկման, ՀՀ-ի ո՞ր քրեակատարողական հիմնարկում են կրել իրենց պատիժը եւ քանի տարի, ու ո՞ր թվականին են նրանք տեղափոխվել ՌԴ: «27.12.99թ. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ալեքսանդր Վլադիմիրի Կամենեւը դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով, իսկ Դենիս Յուրիի Պոպովը՝14 տարի, պատժի սկիզբը՝ 15.04.99թ: Դատապարտյալ Ա.Կամենեւը մինչեւ 2011թ. հունիսի 10-ը պատիժ է կրել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

«Դատապարտյալների փոխանցման մասին» 21.03.1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն (ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է 21.03.2001թ.), ՌԴ Օրենբուրգի մարզի դատարանը 12.05.2010թ. որոշում է կայացրել Ա.Կամենեւին պատժի հետագա կրման նպատակով Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու մասին, ուստի, 10.06.2011թ. Ա.Կամենեւը փոխանցվել է ՌԴ իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է Դենիս Յուրիի Պոպովին, հայտնում ենք, որ նա հետագա պատիժը կրելու նպատակով 18.04.2001թ. փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին: Տեղափոխման վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով»,- պատասխանել են ԱՆ-ից: Մեր հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը տեղեկություն ունի՝ ՌԴ-ում նրանք որքա՞ն են անազատության մեջ մնացել, Արդարադատության նախարարությունից պատասխանել են. «Հայտնում ենք, որ արտահանձնումից հետո Ա.Կամենեւի եւ Դ.Պոպովի հետագայի մասին տեղեկատվություն քրեակատարողական ծառայությունում չի ստացվել»:

Նյութի մանրամասները կարդացեք armtimes.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031