Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային ժողովը, գլխավոր դատախազի մասնակցությամբ, այսօր փորձեց խնդրի պատասխանները հնարավորինս իրավական հարցերի շրջանակում ստանալ.  Հ. Նաղդալյան

Հունվար 22,2015 17:03

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներն այսօր բուռն ընթացք ունեցան, մի քանի ընդդիմադիր պատգամավորներ դատախազի պարզաբանումները անիմաստ համարեցին և հարց բարձրացրեցին՝ թե ինչու ներկա չեն ԱԱԾ պետը, ԱԳՆ ղեկավարը, որոնց իրավասության տակ է այս փուլում ընթանում իրավական պրոցեսը:  Խնդրի պարզաբանման համար դիմեցինք լսումներին ներկա գտնվող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որը մասնավորապես նշեց.

– Նախ ողջունում եմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի և նրա ղեկավարի կողմից այս լսումներն անցկացնելու նախաձեռնությունը և գլխավոր դատախազի մասնակցությունն այստեղ համարում եմ տեղին և հիմնավոր: Մենք  շատ լավ գիտենք՝ ինչպիսին է գլխավոր դատախազության գործառույթը և երբ դա կարող է իրականացվել . բայց կարծում եմ՝ պետք է դրվատանքի խոսքեր ասվեն պարոն Կոստանյանին, որ Գյումրիում լարված իրավիճակի պահին գտնվում էր ժողովրդի հետ և ժողովրդի կողքին, այն ժամանակ , երբ գուցե թե իր ֆունկցիոնալ գործառույթը դեռևս չկար, բայց նրա մարդկային ներկայության և բարոյական աջակցության անհրաժեշտությունը զգալի էր:

Կարծում եմ, ավելորդ է ընդգծել, որ պետության բոլոր գերատեսչությունների ղեկավարները, առավելապես նման լարված պատասխանատու իրավիճակներում, իրենց տեղում են և իրենց գործն են անում, այդ թվում և՛ Արտգործնախարարը և՛ԱԱԾ ղեկավարը: Եվ պետք չէ մտածել, որ ինչ-որ մեկը ավելի հայրենասեր, կամ ավելի պետական մտածողություն ունեցող գործիչ է, քան նրանք :

-Տիկին Նաղդալյան, լսումների ընթացքում բողոքներ եղան նաև պատգամավորների կողմից, մասնավորապես, թե ինչու դրանք այլ ֆորմատով չեն անցկացվում, սրահում աշխատանքային պայմանները բավարար չեն, նեղվածք է և այլն….….

– Իսկապես պայմանների մասին խոսվեց, սակայն էլի դեպքեր եղել են, երբ շատ ավելի նեղված պայմաններում, բայց  և՛ մամուլը և՛ պատգամավորները ակտիվ աշխատել են, և, բնական է, որ շահագրգիռ են այս հարցում.  այսօր էլ կարողացանք աշխատել, որովհետև մեզնից յուրաքանչյուրը ցավում է և ունի իր մարդկային պարտավորությունը,  ամենքս էլ ցանկություն ունենք մեր մասնագիտական գիտելիքների, փորձառության շրջանակում օգտակար լինել գործին: Եվ սա էլ ակնհայտ դարձավ:

Ինչ վերաբերում է մեր գործընկեր պատգամավորների կողմից բարձրացված՝ ֆորմատի ոչ նպատակահարմարության խնդրին, ապա սա մեր՝ Ազգային ժողովի լիազորությունն է  և կարող ենք նախաձեռնել անհրաժեշտ բոլոր և՛ հանդիպումները, և՛ քննարկումները, և՛ լսումները , և պետք չէ մեկս մյուսին մեղադրել, կամ մեկս մյուսից ավելի հայրենասեր ներկայանալ: Սա միգուցե սկիզբն է և քննարկումների շրջանակը կարող է ընդլայնվել հետագայում ևս: Ազգային ժողովը, գլխավոր դատախազի մասնակցությամբ, այսօր փորձեց խնդրի պատասխանները հնարավորինս իրավական հարցերի շրջանակում ստանալ, ընդ որում, լավ հասկանալով, որ այսօր շատ քիչ պատասխաններ կարող ենք ունենալ, որովհետև կան նախաքննությանն առնչվող խնդիրներ, կա քիչ ժամանակ նախաքննչական գործողությունները կատարելու համար, գուցե թե անհրաժեշտ է լինելու հետագայում այլ ձևաչափերով հավաքվել և քննարկել, այս ամենը գործընթաց է, որում շահագրգիռ ենք բոլորս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031