Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Դանիելյան. «Քաղաքացիներից շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում խոշտանգում»

Հունվար 22,2015 16:48

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը այսօր՝ հունվարի 22-ին, կազմակերպել էր «Պայքար խոշտանգումների կիրառման եւ անպատժելիության դեմ. Խոսքից գործ» խորագրով համաժողովը: Համաժողովի նպատակն էր ներկայացնել այն քայլերը, որոնք ձեռնարկում են Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին 2013-2014 թվականներին իրականացված «Խոշտանգումների եւ կորզված ցուցմունքների բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի արդյունքները եւ իրականացված գործողությունները: Ծրագրի ընթացքում հրատարակվել է «Խոշտանգումները Հայաստանում 2013-2014 թվականներին» զեկույցը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա բազմաշերտ խնդիր է, եւ մեկ օրում չի կարելի լուծել այն: Նրա խոսքերով՝ քաղաքացիներից շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում խոշտանգում եւ հաճախ շփոթում են ընտանեկան բռնությունների հետ. «Այս երկու տարիների ընթացքում որոշ քայլեր նկատել ենք, որ կատարվել են, բայց այնուամենայնիվ, խնդիրը համակարգված լուծում է պահանջում: Հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզել ենք, որ որոշ չափով հասարակությունը սկսել է այլ կերպ ընկալել խոշտանգումների խնդիրը եւ կարծում է, որ ավելի հազվադեպ են տեղի ունենում, քան երկու տարի առաջ: Դա չի նշանակում, որ խոշտանգումների դեպքերը նվազել են, դա նշանակում է, որ հասարակության վերաբերմունքը, կարծրատիպերը որոշ չափով փոխվել են այս հարցի նկատմամբ, այսինքն՝ սկսել են մտածել այս հարցի մասին»:

Պարոն Դանիելյանը հավելեց, որ իրենք աշխատել են նաեւ Ոստիկանության ակադեմիայում. «Ուսանողների՝ մարդու իրավունքի մասին գիտելիքները շատ ցածր մակարդակի են: Ջանքեր էին պահանջում, որպեսզի նրանց բացատրեինք, որ դա լավ բան չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031