“Մանկապարտեզներ հաճախող 1500 երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում իմ երեխաներից, ձեր երեխաներից, այնպիսի սննդով ապահովենք, ինչ մերոնց կտայինք”,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ Դավթաշենի մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների հետ հանդիպման ժամանակ:
Նախ Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց հաղթելու կապակցությամբ, այնուհետև քննարկվեցին հետագա աշխատանքի վերաբերյալ որոշակի հարցեր: Վարչական շրջանի ղեկավարը ընդգծեց, որ հիմնական շեշտը պետք է դրվի մատակարարման բարձր որակի և հիգիենայի վրա. “Ժողովուրդ, ուշադիր եղեք. երեխաների սննդի հետ գործ ունենք: Հուսով եմ՝ պրոբլեմ չենք ունենա իրար հետ ամբողջ տարի”: