Լրահոս
Օրվա լրահոսը

100-ից ավելի միջոցառումներ, որոնց իրականացումը կնպաստի ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը

Հունվար 22,2015 16:26

Ս.թ. հունվարի 22-ին ԱՄՆ ՄԶԳ §Ֆինանսներ տնտեսական զարգացման համար¦ ծրագիրը ներկայացրեց Հայաստանի մարզերում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն առաջարկում է 100-ից ավելի միջոցառումներ, որոնց  իրականացումը կնպաստի ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Արդարադատության և Գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի, միջազգային և տեղական ֆինանսական ինստիտուտների, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների, ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի, գործարար միությունների, ՄՓՄՁ աջակցման կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրության համաձայն, Հայաստանում ֆինանսների դժվար հասանելիությունը համակարգային խնդիր է: Երկրում գործող ՄՓՄՁ-ների մոտ 50 տոկոսը չի ներգրավում ֆինանսական միջոցներ ֆորմալ աղբյուրներից. նրանց ֆինանսական միջոցների մեծ մասը գալիս է կամ ընտանիքից, կամ` ընկերներից, կամ ֆինանսական միջոցներ չեն ներգրավում ընդհանրապես: Ավելին, Հայաստանի գյուղական վայրերում կամ փոքր քաղաքներում գործող ՄՓՄՁ-ները, որոնց համար ֆինանսական միջոցները քիչ թե շատ հասանելի են, համապատասխան ֆինանսական միջոցները ներգրավում են ավելի վատ պայմաններով, քանի որ վճարում են ավելի բարձր տոկոսներ: Այն ձեռնարկությունները, որոնք ամեն դեպքում ներգրավում են ֆինանսական միջոցներ, դիմում են ֆինանսական հաստատություններին միայն փոքր վարկեր ստանալու համար` ընթացիկ ծախսերը հոգալու և ոչ թե ներդրում կատարելու նպատակով, ինչը խոչընդոտում է ՄՓՄՁ-ների գործունեության ընդլայնմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ուսումնասիրությունը, առաջարկի կողմի ներկա իրավիճակը բարելավելու նպատակով, ներկայացնում է միջոցառումներ ուղղված վարկերի վերադարձելիության ապահովման բարելավմանը` առաջարկելով մշակել նորարարական ծրագրեր, որոնք կմեծացնեն հասանելիությունը ՀՀ դրամով տրամադրվող վարկային միջոցներին, նվազեցնել կարգավորման դաշտում առկա խոչընդոտները, խրախուսել արդյունավետ բիզնեսների վարկավորումը և ավելացնել տրամադրվող ֆինանսական աջակցության ծառայությունների բազմազանությունը: Ինչ վերաբերում է պահանջարկի կողմին, ուսումնասիրությունը կարևորում է բիզնեսներին տրամադրվող տեղեկատվության որակի բարձրացումը, բիզնեսների սեփականատերերի կարողությունների ընդլայնումը վարկատուների պահանջներին համապատասխանելու նպատակով, ինչպես նաև գրավի կառավարման բարելավումը և քաղաքականություն մշակողների հետ երկխոսության արդյունավետության բարձրացումը:

§Մեր առաջարկությունները հիմնված են շուկայական լուծումների վրա: Պետության կամ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ վարկային գծերը և սուբսիդիաները կարող են օգնել, սակայն այդ միջոցները երկարաժամկետ առումով չեն կարող լինել ոչ կայուն և  ոչ էլ բավարար: Ֆինանսական միջոցների բարելավված հասանելիությունն իր հերթին կբարելավի նաև ֆինանսական համակարգի ընդհանուր վիճակը, և փաստաթղթում ներկայացված լուծումները կբերեն ռիսկերի նվազեցմանը, գների իջեցմանը և տեղեկատվական հոսքերի բարելավմանը¦,- ասաց ԱՄՆ ՄԶԳ §Ֆինանսներ տնտեսական զարգացման համար¦ ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը` նշելով, որ հանրային-մասնավոր համագործակցության ճիշտ համակցումը շատ կարևոր է առկա խոչընդոտները հաղթահարելու համար:

ԱՄՆ ՄԶԳ §Ֆինանսներ տնտեսական զարգացման համար¦ ծրագիրը նախաձեռնել է ֆինանսական միջոցների հասանելիության վիճակի վերլուծությունը` ելնելով Հայաստանում առկա ֆինանսավորման պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունից, ինչը բացահայտվել է ֆինանսական ինստիտուտների և բիզնեսների հետ ԱՄՆ ՄԶԳ-ի քննարկումների, ինչպես նաև իրականացված հարցումների, գործնական հանդիպումների, հարցազրույցների և տեղեկատվության վերլուծության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031