Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանը ի պատասխան, հաստատել է անցած տարվա հուլիսին Արցախում Ասկերովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինիս դատապաշտպան Էրիկ Բեգլարյանը:
«Ինչպես գիտեք, Դիլհամ Ասկերովը անցած տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալվել և մի շարք հանցագործություններ կատարելու համար ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, որը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ԼՂՀ վերաքննիչ դատարանում։ Եվ քրեական գործի դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ասկերովը Ադրբեջանի հանրապետության քաղաքացի է»,- ասաց Է. Բեգլարյանը՝ հավելելով, որ դեռևս Ասկերովի ձերբակալման պահից ադրբեջանական մամուլը փորձեր է կատարել նրան Ռուսաստանի քաղաքացի ներկայացնելու, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում