Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը վերջապես տվեց պատասխան՝ ռուս զինվորականները պարտավոր էին Պերմյակովին հանձնել

Հունվար 22,2015 15:50

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիի դեպքերի հետ կապված ԱԺ լսումների ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դժգոհեց՝ Դուք փաստացի ոչ մի հարցի չեք պատասխանում՝ հղում անելով նախաքննության գաղտնիքը. «Պարտավո՞ր էր ռուսական կողմը տեղյակ պահել հայկական կողմին, որ բռնել են: Եթե պարտավոր էին, հայտնե՞լ են, թե՞ ոչ: Ասենք, Հնդկաստանի քաղաքացի է, ՌԴ-ի չի եւ ՀՀ սահմանը խախտելու փորձ է կատարում, իրենք բռնեցին՝ տանում են 102-րդ ռազմաբազա՞, թե՞ չեն տանում: Պարտավո՞ր էին հանձնել նրան մեզ, թե՞ տանել ռազմաբազա: Կա՞ որեւէ օրենքի կետ, որ ռուսական 102 –րդ ռազմաբազայի անձնակազմին թույլատրվում է ՀՀ սահմանը խախտողին հայկական տարածքով տանել ռուսական ռազմաբազա: Մենք տեսանք, որ Գյումրիի դեպքերից հետո ռուսական բազայի ռուս ծառայողները ավտոմատներով զինված Գյումրիի փողոցներում, կամուրջների տակ ինչ-որ բան էին անում: Ո՞ր պայմանագրով նրանք իրավունքն ունեին զինված դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածք եւ այնտեղ իրականացնել ինչ-որ գործողություն: Մեզ, ասենք, Բաղրամյան պողոտայում պատկերացրեք կանգնեցնում են զինված ռուս զինվորականներ եւ փաստաթղթեր են ուզում եւ այլն: Նրանք դրա իրավունքը ունե՞ն, թե՞ չէ»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, Զարուհի Փոստանջյանի հետ կատարված միջադեպը, երբ Մեղրիից Երեւան գալու ճանապարհին նրան ռուս սահմանապահներ էին կանգնեցրել, փորձել մեքենան խուզարկել, փաստաթղթեր ստուգել եւ այլն: Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Նրանք դրա իրավունքն ունե՞ն , թե՞ չէ»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ դա էլ միջպետական 97թ-ի պայմանագրի կարգավորման առարկա է, 9-րդ հոդվածն է սահմանում, որ նման դեպքում ՀՀ իրավապահ մարմինների համաձայնությամբ, ռուսական ռազմաբազայի իրավապահ մարմինները եւս իրականացնում են օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողություններ: Արդյո՞ք կա նման կետ, որ պետք է բռնի, կա՞ կետ, որ պետք է հայտնի հայկական կողմին: Ճիշտ հարցեր եք տալիս, այդ ամբողջը քրեական գործում է, դուք այդ հարցերի պատասխանները կստանաք»:

Նիկոլ Փաշինյանը պնդեց կոնկրետ ասել՝ պարտավո՞ր էին հայտնել, թե՞ չէ: Կոստանյանը վերջապես տվեց կոնկրետ պատասխան. «Այո, պարտավոր էին հայտնել, պարոն Փաշինյան: Իսկ հայտնել են, թե չէ՝ այդ ամբողջը քրգործում է, հասկանո՞ւմ եք: Դա է խնդիրը, դա քրեակատարողական փաստաթուղթ է»:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց պատասխանել կոնկրետ նաեւ մյուս հարցին՝ պարտավո՞ր էին սահմանախախտին հանձնել հայկական կողմին, թե՞ չէ՝ ըստ պայմանագրի: Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Սա մեր օրենսդրությամբ նաեւ կարգավորվող հարց է: Սահմանախախտին պետք է հանձնեին ՀՀ-ին, իհարկե: Իսկ հանձնել են, թե չէ՝ այդ ամեն ինչը քրգործում է»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ համաձայնագրերը մեկնաբանվում են տարբեր կերպ: Գեւորգ Կոստանյանը վստահեցրեց, որ պաշտոնական մակարդակով որեւէ տարամեկնաբանման խնդիր ինքը չի տեսել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշխեն says:

    Ժողովուրդ, մեր իշխանավորները հայտնվել են “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմի հերոսների վիճակում՝ ”Конечно, мужчина в доме я! Вот завтра приедет Наталья, и я скажу вам свое мужское слово”… Կարծում եմ բացատրությունները ավելորդ են))))

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031