Ստավրոպոլում ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ծառայողին հունվարի 21-ին սպանելու մեջ են կասկածվում Միխայիլ Գրիգորյանը և նրա Թովմասյան ազգանունով ընկերը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Ըստ նախաքննության, Միներալնիյե Վոդի քաղաքի սրճարաններից մեկում վիճել են 4 ուժայիններ և նույնքան քաղաքացիներ, ինչի արդյունքում դանակահարել են ՆԳՆ պայմանագրային ծառայող Դմիտրի Սիդորենկոյին: Ենթադրվում է, որ դանակով նրա սրտին հարվածել է 1991թ. ծնված Միխայիլ Գրիգորյանը, որը Թովմասյանի հետ փախուստի է դիմել, նրանց նկատմամբ հետախուզություն է հայտարարված: Ըստ ոստիկանության, վեճը ծագել է կենցաղային խնդրից:
Ոստիկանություն են տարվել 10 հոգի, որոնց մեջ նաեւ ականատեսներ են եղել: Ձերբակալվել է 6 հոգի:
Քաղաքում նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև անցած տարվա սեպտեմբերին, երբ սրճարաններից մեկում հաճախորդների միջև կռիվ էր ծագել, որը շարունակվել էր հիվանդանոցում, որտեղ դիմել էր տուժողներից մեկը: Մոտ 30 հոգի ներխուժել էին հիվանդանոց ու ծեծել կռվին մասնակցած տղամարդու ընկերոջը, որը ստացած վնասվածքներից մահացել էր: Այս դեպքում ձերբակալվածների մեծ մասի ազգանունը նույնպես «յան» -ով են վերջանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ