Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Կորած են, արտգործնախարար չկա, ԱԱԾ պետը ոչ մի բան չի ասում»

Հունվար 22,2015 15:03

Գյումրիի ողբերգության իրավական գործընթացների մասին ԱԺ լսումների ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ասաց, որ մի շարք փաստաթղթեր է հայ –ռուսական բանակցել եւ կնքել եւ հասկանում է ինչն ինչոց է. «Դուք մի դեր եք ստանձնել, որը ձեր պարտականությունը չի, մենք լսումներ էինք ուզում արտաքին գործերի նախարարի եւ ԱԱԾ պետի հետ: Մեր հարցերը առնչվում են իրենց հետ: Սահմանապահ զորքերի կարգապահության հետ կապված երբեւէ դեպք չի եղել, որ սահմանապահին հանձնեն որեւէ այլ երկրի: Կատարվել է պաշտոնական դիրքի չարաշահում: Երբ ասում են, որ բռնել են եւ տեղափոխում են ռուսական ռազմաբազա, այստեղ կա ոստիկանության անգործությունը: Այստեղ քրգործի հատկանիշներ կան: Մի՛ վերցրեք ձեզ վրա մնացած հարցերը, որը ձերը չէ: Կորած են, արտգործնախարար չկա, ԱԱԾ պետը ոչ մի բան չի ասում»:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Սատանի պտուղը, որը ոչնչացրեց այդ ամբողջ ընտանիքը, պիտի կրի ամենախստագույն պատիժը, որը ամրագրված է միջպետական բոլոր օրենքներում: Որ Աստծո պատիժը ընկելու է բոլոր մեղավորների գլխին, չենք կասկածում, բայց եթե գործի նյութերում առկա չեն հրապարակման ենթակա մանրամասներ, Ձեր կարծիքն եմ խնդրում՝ կարո՞ղ էր կասկածյալը կամ որեւէ այլ անձնավորություն, միայնակ, արձակելով ինքնաձիգից մոտ 30 փամփուշտ, ոչնչացնել տարբեր սենյակներում քնած մարդկանց: Որքանով են հավաստի մամուլում այդ տեղեկատվությունները»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես կարծիք չեմ կարող ներկայացնել, բայց վստահեցնում եմ, որ ձեր հարցադրումը՝ կարո՞ղ էր արդյոք…մի պարզ քննչական գործողություն կա առնվազն: Դրա իրականացման արդյունքում պետք է պարզենք՝ գործնականում նա դա ի վիճակի էր անել, թե ոչ: Կարո՞ղ էին լինել այլ հանցակիցներ, թե՞ չէին կարող: Գործի քննության արդյունքում այդ հարցերին էլ կպատասխանեն: Ցանկացած երեւույթ էլ հնարավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Տիգրան Ուրիխանեան,
    «ամենախստագոյն»-ը սխալ է: Կամ ԱՄԵՆԱԽԻՍՏ կամ ԽՍՏԱԳՈՅՆ: Ածականի գերադրական աստիճանը երկու անգամ չեն կիրառում:

    Յ.Գ. Աստծուն էլ հանգիստ թողէք: Փոխանակ Օրէնքով նախատեսուած ձեր գործն անէք, աջուձախ կրկնում էք. «Աստուած կը պատժի, Աստուած կը պատժի, Աստուած կը պատժի»:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031