Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտյանը՝ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհի եւ սպիտակ շաքարի մասին (Տեսանյութ)

Հունվար 22,2015 14:43

Արդեն տեղեկացրել էինք,  որ կառավարությունը որոշել է սպիտակ շաքարի ներմուծումը 3-րդ երկրներից թույլատրել 10 % ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` 1 տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով:

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին խնդրեցինք մանրամասնել այդ որոշումը:

Ըստ նախարարի, 4000 ներմուծման քվոտան վերաբերում է «Կոկա-Կոլային» եւ «Պեպսի-Կոլային»` 2 տարով, մինչեւ 2016 թվականի վերջը, մինչեւ իրենք նոր մատակարարող կգտեն: Իրենց այդ շաքարի տեսակը յուրատեսակ է, որը միայն «Պեպսիի» ու «Կոլայի» համար է: Իրենք միշտ էլ ներկրել են այս ծավալով, պահպանել ենք իրենց գոյություն ունեցող ռեժիմը, կլիցենզավորվեն ու կստանան իրենց ապրանքը: Սովորական շուկայում առանձին բացառություն չկա: Հաջորդ որոշումը, որը վերաբերում է ներմուծված հումքից արտադրանքի ստեղծմանը, որը գոյություն ունի Եվրասիական տնտեսական միությունում իրենց ունեցած կարգի, որը մեզանից շատ չի տարբերվում»:

Հարցին` շաքարավազի ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պահպանվելո՞ւ է, պարոն Ճշմարիտյանն ասաց. «Որոշումը դրա հետ կապ չունի: Բայց, եթե որեւէ մեկը կբերի ավելի էժան, որակով, ավելի մեծ քանակով, շուկան ինքը կկարգավորի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031