Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «102-րդ ռազմաբազան օդ ու ջրի պես պետք է Հայաստանին» (Տեսանյութ)

Հունվար 22,2015 14:39

«Այս ողբերգությունը ձեռագիր ունի, եւ այդ ձեռագիրը փաստեց մարդասպանը»,- այսօր՝ հունվարի 22-ին, «Իրատես de facto» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա՝ պատվիրատուն պատվիրել է, որպեսզի մարդասպանն ընտանիքի անդամներին սպանի, իսկ երեխային՝ սվինահարի. «Նախաքննությունը պետք է անցկացներ Հայաստանի Հանրապետությունը, քանզի հանցագործությունը սկսվել է 102 ռազմաբազայում եւ ավարտվել է Հայաստանի վարչական տարածքում, չնայած նրան, որ մենք ունենք պայմանագիր: Գյումրիում առաջին հայացքից անտրամաբանական, անհասկանալի սպանություն է կատարվել: Մարդասպանը իրենից հետո թողել է բազում հետքեր»:

Գուրգեն Եղիազարյանը համարում է, որ Վալերի Պերմյակովը հատուկ է թողել ապացույցները, նա կատարվածի մեջ թուրքական հետք է տեսնում. «Թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները հասկացան, որ ռուս -թուրքական բարեկամությունը ջլատել չի լինում, իսկ այս դեպքից հետո մարդիկ հավաքեցին: Որպես կանոն, մարդասպանը աշխատում է հետք չթողնել եւ, որպես կանոն, մարդասպանը չունի ազգություն: Երբ Ֆրանսիայում 12 մարդ սպանեցին, հաջորդ օրը նրանց հետ մահմեդականները դուրս էին եկել ցույցի»:

Պարոն Եղիազարյանի կարծիքով՝ եթե ռազմաբազան Գյումրիից դուրս գա, մենք հնարավորություն չունենք այդ սահմանը պահելու: Ըստ նրա՝ ռազմաբազան օդ ու ջրի պես պետք է Հայաստանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Պրն Եղիազարյան, կասե՞ք, թե ինչու՞ աֆրիկյան ամենաաննշան երկրները կարողանում են անկախանալ, իսկ մեր հնամենի երկիրը՝ ոչ…աշխարհում շատ բան է փոխվել, բացի ոմանց գիտակցության մեջ…ուրեմն, եկեք մեր հայուհիններին էլ զինվորագրեք… Մեր մեծագույն ու անշտկելի ցավն այն է, որ անկախությունից ի վեր ազգային նպատակների համար ոչինչ չարվեց, առաջին նախագահը հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, իսկ վերջին 2-էլ մի թիզ հողի վրա, արդեն 17 տարի է <> են խաղում, արտաքին քաղաքականություն էլ չունենք…մի նախագահ, որ դրսում՝ Պրահայում Հայաստանից ճարահատյալ գաղթականներին ասի, թե Հայաստանի ներքին հարցերը լոկ հայաստանցիների գործն է, էլ ի՞նչ սպասենք…գոնե դուք մի կրկնեք 100 տարի առաջվա միտքը, որում մեծ դեր ունեն անհասկանալի ռուսներն իրենց գերտերության սահմաններն ամրացնելու համար… մենք ունենք նորմալ հարևան՝ Իրանը, որը կարող է և առաջարկում է էժան գազ, բայց ՌԴ ճնշման տակ մեր անկարող ղեկավարությունը չի ընդունում…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031