Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիլեն Խաչատրյան. «Այս տարի ավելի վատ ենք ապրելու, քան 2014-ին էր» (Տեսանյութ)

Հունվար 22,2015 14:34

Բանկերի կապիտալի նվազագույն շեմը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ բարձրացնելու Կենտրոնական բանկի որոշումը, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համոզմամբ, հատկապես, այս ծանր ժամանակաշրջանում տեղին չէր: Տնտեսագետը կարծում է, որ շեմ սահմանել պետք չէր. «Պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել, որ այդ բանկերը հասնեն դրան, այդ նույնն է, որ սպորտսմենի համար քաշ սահմանեն, բայց ոչինչ չանեն, որ նա հասնի այդ քաշին»:

Որ որոշ բանկեր կփակվեն, համոզված է նաեւ Վիլեն Խաչատրյանը, սակայն թե որ բանկերը կփակվեն, տնտեսագետը անուններ չհրապարակեց` խուճապ չառաջացնելու համար:

Տնտեսագետն, անդրադառնալով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) այն կանխատեսմանը, թե 2015-ին Հայաստանի տնտեսությունը զրո տոկոս աճ կունենա, ասաց, որ այս տարի ավելի վատ ենք ապրելու, քան` 2014-ին էր: Ըստ նրա, ցածր աճ սպասվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ քանի որ մեր երկիրը համաշխարհային տնտեսության ազդեցությունն է կրում, ուստի զրո տոկոսը չի բացառվում. «Հնարավոր է նաեւ բացասական ցուցանիշ լինի, զրոյից էլ ցածր»:

Վիլեն Խաչատրյանի խոսքերով, համաշխարհային տնտեսության մեջ սկսվում է «թանկ փողերի ժամանակահատված», ինչը նշանակում է, որ վարկավորումը թանկանալու է: Նա նաեւ ասաց, որ մեր բանկային համակարգում մոնոպոլացման երեւույթ չկա, սակայն բանկերի թվի կրճատումը մի շարք խնդիրներ է առաջացնելու ոլորտում, մասնավորապես աշխատատեղեր են փակվելու, պայմանագրերի փոփոխություններ են տեղի ունենալու, ինչն իր հերթին քաղաքացիներին քաշքշուկների առաջ է կանգնեցնելու, բանկոմատների փոփոխություն է լինելու եւ այլն:

Վիլեն Խաչատրյանի խոսքերով, արտարժութային տատանումները ցույց տվեցին, որ որոշ բանկերում կան նորմատիվային շեղումներ. «Դրանք կոչվում են տոքսիկ ակտիվներ ունեցող բանկեր, որոնք հայտնվել են սննկացման եզրին եւ եթե մեկը սնանկանա, ապա կլինի դոմինոյի էֆեկտը եւ որպեսզի նման բան տեղի չունենա դրանց պետք է կլանեն խոշորները եւ խնդրահարույց բանկերը միավորվելով կխուսափեն սնանկացումից»:

Այս երկու օրերին դոլարի փոխարժեք նվազումը պայմանավորված է եվրոյի արժեզրկմամբ:

Ըստ Վիլեն Խաչատրյանի, եթե բանկերը դոլարով վերցրած վարկերը վերածեն դրամի, տնտեսությունը կաճի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031