Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Կոստանյանին. «Ես հիմա հաղորդում եմ տալիս հանցագործության մասին»

Հունվար 22,2015 14:22

ԱԺ-ում շարունակվում են լսումները՝ Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե եթե ՀՀ տարածքում է եղել, ինչու են ՌԴ Սահմանադրությունը մեջբերում՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Զորամասի տարածքը ՌԴ տարածք չի, բայց այնտեղ գործում է Ռուսաստանի իրավազորությունը: Անկախ նրանից՝ դա ՀՀ տարածք է, թե ոչ, չնայած դա ՀՀ տարածք է, բայց իրավազորությունը ՀՀ-ինը չի տվյալ զորամասի տարածքում: Այնտեղ, ըստ 97-ի միջպետական պայմանագրի, գործում է ՌԴ օրենսդրությունը»:

Հետո պարոն Կոստանյանն ավելացրեց. «Մենք անձի արտահանձնման հարցերով չենք կարող հաշվի չառնել ՌԴ օրենսդրությունը: Ոչ միայն դա է հաշվի առնվում, նման հարցերը կարգավորվում են Մինսկի եւ Եվրոպայի կոնվենցիաներով, որոնք ՀՀ-ն վավերացրել է»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ այս պահի դրությամբ չկա քրգործ սահմանապահների խախտման մասով, միայն սպանության գործով է: Եթե չկա, ինչի՞ եք սպասում քննարկման փուլերի: Ակնհայտ է, որ ռուս սահմանապահներն են նրան վերցրել արգելանքի տակ: Դուք պետք է ղեկավարվեք ՀՀ քրեական օրենսգրքով. «Մենք չգիտենք՝ դա Պերմյակովն է եղել, թե ոչ, նա չի եղել համապատասխան համազգեստով, փաստաթղթով: Կարող է Պերմյակովը չէր, մեկ այն անձ էր, որը փորձում էր հատել ՀՀ սահմանը եւ նույն ընթացակարգով պետք է իրավախախտման համար գործը քննվի, ինչ բոլոր մյուս դեպքերում: Բայց ռուսական կողմը միանգամից հայտարարեց, որ վերցրել ենք նրան արգելանքի տակ եւ չեն փոխանցում: Մեր պետական սահմանը խախտելու փորձի համար պետք է քրգործ հարուցվեր: ԱԱԾ-ի անգործությունն էլ կա այստեղ: Ես հիմա հաղորդում եմ տալիս հանցագործության մասին եւ խնդրում եմ ընթացք տալ նաեւ ռուս սահմանապահների մասով, որոնք գործել են ապօրինի: Եթե որեւէ անձի գտել են ՀՀ սահմանը հատելիս՝ Բայանդուր գյուղի մոտ դա բացարձակ կապ չունի ռուսական իրավազորության հետ: Ես պահանջում եմ հարուցել այս մասով քրգործ»:

Գեւորգ Կոստանյանի մեկնաբանությամբ՝ «Այդ հանգամանքը անհրաժեշտ իրավական հիմքերն են, որ ես պետք է ունենամ: Մենք պետք է դեռեւս քննարկման առարկա դարձնենք՝ արդյո՞ք նա ապօրինի, թե օրինական ճանապարհով է հայտնվել ռուսական իրավազորության տակ, արդյոք օրինակա՞ն ճանապարհով է հանձնվել ռուսական իրավազորության տակ: Դրանք պայմանավորված են քրգործի ապացուցման հանգամանքներով: Հենց ձեր ասած բոլոր հանգամանքները պարզելու արդյունքում, երբ մենք քրգործով ձեռք կբերենք բոլոր ապացույցները, դա կարվի»:

Փոստանջյանը հակադարձեց՝ Ձեր համար դեռ պարզ չէ՞ նա ոնց է վերցվել արգելանքի տակ:

Կոստանյանը պատասխանեց, որ դրանք քրգործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքներ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031