ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հերքեց, թե երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչ թե մեկ, այլ 5 զոհ ենք ունեցել:
Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի` Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, այսօր նախագահական նստավայրի դիմաց պատմում էր, որ երեկ 5 զոհ ենք ունեցել:
«Նման բան չկա»,- զինվորի մոր տեղեկություններին Aravot.am-ի հետ զրույցում կարճ արձագանքեց ՊՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ մամուլի հաղորդագրության համապատասխան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ