Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջազմենի գործով հարցաքննություն.նա տեսել է դանակահարողներից մեկին

Հունվար 22,2015 14:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում է երաժիշտ Արտյոմ Լալայանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը, դատարան ներկայացավ նոր թարգմանը՝ ռուսերենի:

Նա թարգմանում էր ամբաստանյալին: Հարցեր էին տալիս մեղադրողը, դատավոր Արշակ Վարդանյանը: Երաժշտին պաշտպանում է փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

Հայտնի երաժշտին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 31-ին Պուշկինի փողոցի 41 շենքի թիվ 24 հասցեում գտնվող «Սինկոպ Փաբ» ջազ ակումբի բազմոցներով սրահում ծագած վիճաբանության ընթացքում ակումբի խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է ակումբի հաճախորդ Էդուարդ Դուրգարյանի որովայնի աջ կողային մասին` պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Տուժողը ցուցմունք էր տվել, որ մարմնական վնասվածքը ստացել է պատահաբար, սեղանի շուրջ չի վիճել, զգացել է ծակոց:

Ըստ դատարանում հնչածի, տուժողը անգամ գիտակցությունը կորցրել է:

Պատասխանելով մեղադրողի հարցերին, Ա.Լալայանն ասաց, որ երկու անծանոթներ են մտել ակումբ, նրանցից մեկը դանակով հարվածել է Դուրգարյանին:Նա չի տեսել դանակը, բայց տեսել է դանակի շեղբը՝ ծայրը:

Այդ հաճախորդներին անձամբ չի ճանաչում, բայց նրանք մի քանի անգամ եկել են ջազ ակումբ:

Նա ասաց, որ եթե տեսնի նրանց, հնարավոր է՝ ճանաչի:

Ի դեպ, դանակահարողը սպառնացել է նաեւ Ա.Լալայանին,նրա ընտանիքին, որին նույնպես հարվածել էին:

Դատարանի այն հարցին, թե աշխատակիցներից մեկը՝ աման լվացող վկան՝ Ռիմա Փաշինյանը ցուցմունք էր տվել, թե ակումբից հեռացողները կանայք են եղել, իսկ մեկ այլ ցուցմունքով էլ, նա տեսել է, թե իրենց լվացարանում լվանում են խոհանոցային արյունոտ դանակը:

Ա.Լալայանն ասաց, որ խոհանոցային դանակները երբեք հաճախորդների սեղանին չեն դրվում, դրվում են ոչ սուր դանակներ:

Իսկ այն հարցին էլ, թե ինչու է փախել, նա ասաց, որ չէր կարող փախչել, քանի որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի եղել, եւ հեռուստատեսությամբ հանդես եկողի տեղը բոլորն էլ գիտեին:

Նա տեսել էր, որ դանակահարողը հարվածել է տուժող Դուրգարյանի որովայնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031