Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուսիսային Իրաքի եզդիների ցեղասպանությունը շարունակվում է, մինչդեռ արեւմտյան երկրների կողմից արձագանք չկա»

Հունվար 22,2015 14:11

Հյուսիսային Իրաքում արդեն 17 հազար եզդիներ սպանդի են ենթարկվել, իսկ տարածքի 70 եզդիաբնակ գյուղերը անցել են քրդերի տիրապետության տակ։ Եզդիները դիմել են այնտեղից փախուստի, եւ շուտով քրդերը կհայտարարեն, որ դա իրենց տարածքն է: Այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Օգոստոս ամսից սկսած՝ եզդիների դեմ ցեղասպանությունը չի դադարում եւ հիմա Եզդիների միության նախագահը աշխարհի գերտերություններին դիմում է կոչով եւ պահանջում եզդիների ինքնիշխանությունը եւ որ իրենց տարածքները լինեն գերտերությունների հովանավորության տակ. «Ինձ շատ է զարմացնում, մատս թափ եմ տալու այն արեւմտյան գերտերությունների ղեկավարների վրա, երբ վեցերորդ ամիսն է՝ եզդիներին վերացում են, սակայն որևէ մեկը չի օժանդակում: Այդ մարդկանց գյուղերը, տուն-տեղերը վառել են, մարդիկ թողել- հեռացել են, չեն կարողանում իրենց տուն վերադառնալ»:

Պրն Թամոյանը վստահ է,որ քրդերի կողմից իրականացված այդ սպանդը նույն գործողությունն է, որ տեղի է ունեցել 1915 թվականին Արեւմտյան Հայաստանի տարածքում. «Ինձ համար շատ զարմանալի է՝ ՄԱԿ-ի անվտանգության կազմակերպության երկրները ինչո՞ւ են լռում»:

ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ ասուլիսում անդրադարձավ Հայաստանում եզդիների խնդիրներին:

2011 թվականի տվյալներով, Հայաստանում ապրում է 35800 եզդի, կա 20 եզդիաբնակ գյուղ. «Սակայն այդ գյուղերում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ. գյուղերում չկան բուժկետեր, դա գալիս է կադրերի պակասից: Պետք է Հայաստանի բուհերում եզդի ուսանողները, որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ընդունվեն քվոտաներով, որպեսզի մասնագիտություն ունենան` հետագայում աշխատանք գտնելու համար:
Գյուղերում չկան ջրատար խողովակներ, ճանապարհները շատ վատ վիճակում են, եզդիաբնակ գյուղերում դպրոցները խարխլված վիճակում են»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031