Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյանն Ավետիսյանների սպանդի մասին. «Ճիվաղն ազգություն չունի»

Հունվար 22,2015 13:52

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վերաբերյալ ասաց. «Հայ ժողովուրդը պատմության ընթացքում ունեցել է մահեր, ցավեր, պատերազմական կորուստներ, վիրավորներ, զոհեր, այսօր էլ ականատեսն ենք այդ զոհերի, կորուստների: Սակայն մեր ժողովրդի համար ընտանիքը, երեխան միշտ սրբագույնից սրբագույնն են եղել, եւ երբ որ ձեռք են բարձրացնում ընտանիքի, երեխայի վրա, ժողովուրդը դա շատ ցավագին, շատ ծանր է տանում: Մենք գիտենք, որ ամեն ինչ կարելի է ներել, բայց երբ, նույնիսկ ամենամեղմ խոսքի տեսքով, վիրավորում են ընտանիքին, շատ ծանր են տանում: Այս առումով շատ ծանր, շատ մեծ վիշտ է: Առավել եւս՝ որ դա պատահել է Գյումրիի նման ավանդապահ, մշակութային, թասիբով քաղաքում:

Եվ այս առումով մենք պետք է հասկանանք, թե ինչու են շատ էմոցիաները, թե ինչու են շատ ընդվզումները, թե ինչու է ժողովուրդը երբեմն դուրս գալիս ինքնատիրապետման սահմաններից:

Սակայն այդ ցավերը մեզ կոփել են, մեր ժողովրդի համար սա առաջին արհավիրքը,առաջին ցավը, վիշտը չէ, պետք է սպասել: Առավել եւս պատահածին չպետք է տալ միջազգային՝ ռուս-հայ, ռուս-թուրք, հայ-թուրք, հայ-ադրբեջանցի հարաբերություն: Ինձ թվում է՝ ժամանակին ամեն ինչ կբացահայտվի:

Հնարավոր է, չէ՞, այդ ռուսական բանակում լիներ սրիկա հայ ծառայող, որ աներ դա, կամ ղազախ ծառայող, սրիկա ղազախ ծառայող, որ աներ դա: Հո մենք չէինք կարող ամբողջ ժողովրդով, ազգովի հարաբերություններ պարզել ռուսների, ղազախների հետ: Պետք է սպասել:

Ճիվաղը, մարդասպանը, մարդակերը, դահիճը ազգություն չի ճանաչում , նա տեսակ է, ստոր, զզվելի, այլանդակ տեսակ, որը, համոզված եմ, իր արժանի պատիժը կստանա:

Նոյեմբերյանցիներս եւս սգում ենք, մոմավառություն արեցինք, ցավակցում ենք, եւ ամենակարեւորը՝ զորակցում ենք գյումրեցիներին, Ավետիսյանների բոլոր հարազատներին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031