«Վերնիսաժի» կրակոցների գործով ամբաստանյալ Երեմ Սարգսյանը խնդրել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին տասնհինգ րոպե ժամանակ՝ դատական նիստը նշանակված ժամից ուշ սկսելու համար:
Քառասուն րոպե ուշացումով նիստը սկսվեց, սակայն պաշտպանը չներկայացավ:
Գոռ Առաքելյանը դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին՝ պաշտպանից հրաժարվելու, նոր պաշտպան ունենալու մասին, պատասխանեց, թե չի հրաժարվում նրանից:
Դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի վաղը:
Հիշեցնենք, որ կրակոցներն անցյալ տարի մայիսի 17-ին: Այսօր դատարան չէր եկել հրազենային վնասվածք ստացած տուժող Մնացական Սուքիասյանը: