Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց բռնության ենթարկված վկաների գործով վերաքննիչ բողոքը

Հունվար 22,2015 13:02

2015 թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝  Ա. Պետրոսյանի, հրապարակեց Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա կայացված որոշումը: Մասնավորապես, դատարանը մերժեց ներկայացված վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացված դատական ակտը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Արմեն Բոզոյանը հայտարարել էր, որ ինքը և ևս երեք վկաներ 10 օրից ավել պահվել են ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության, և նրանց ստիպել են ցուցմունքները շարադրել քննիչի թելադրանքով: Նշվածի վերաբերյալ Հայկ Կալեյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի կողմից ներկայացված հանցագործության հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որ սակայն հետագայում կարճվել էր: Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որն անփոփոխ էր թողել այն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը կներկայացվի այն սահմանված կարգով ստանալուց հետո:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031