Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պերմյակովի սպանությունը կամ ինքնասպանությունը պետք է բացառվի. «Հայոց աշխարհ»

Հունվար 22,2015 12:49

Հանուն ոճրագործի արարքից զոհված ընտանիքի հիշատակի, հանուն հայ ժողովրդի եւ նրա անվտանգության, առաջնայինը ճշմարտությունը պարզելն է: Հենց դրա համար էլ Պերմյակովը դեռեւս, մինչեւ հանցագործության կատարման պատճառը պարզելը, կարծում ենք, պետք է պահվի ռուսական ռազմակայանում խստագույն եւ ավելի հուսալի հսկողության ներքո, քան հնարավոր է մեր քրեակատարողական որեւէ հիմնարկում:

Այսինքն` քանի դեռ ճշմարտությունը չի պարզվել, նրա սպանությունը կամ ինքնասպանությունը պետք է բացառվի, ինչը մեր որեւէ ՔԿՀ-ում, ցավոք, երաշխավորված չէ:

Ինչ վերաբերում է կատարված հանցանքի քննությանը, ապա այն պետք է իրականացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ քննիչների կողմից: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, Հայաստանի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները աշխատանքային քննարկումների շնորհիվ համաձայնություն են ձեռք բերել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ:
Հետագայում, նախաքննության ինչ-որ փուլում, երբ ռուսական կողմը նրանից արդեն իմացած կլինի այն ամենը, ինչ հնարավոր է իմանալ, Պերմյակովը, իհարկե, պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավազորությանը: Իրավական առումով նշված փոխանցումը միանգամայն հնարավոր է, բավական է միայն ցանկությունը: Պետք է փոխանցվեն նաեւ ռուսական կողմի հարուցած քրեական գործով ձեռք բերված նյութերը, իսկ վերջում ոճրագործը պետք է դատվի Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից եւ իր արժանի պատիժն անպայման կրի Հայաստանում:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031