Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հպարտության մասին դրսից են հիշեցնում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 22,2015 12:33

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Գյումրիի դեպքերին ու հայտարարել, թե չի կարելի քաղաքականացնել այդ ողբերգությունը՝ «Դա զզվելի է, դա անթույլատրելի է, դա վայել չէ հպարտ հայ ժողովրդին», ասել է հայկական արմատներ ունեցող եւ, ի դեպ, հայերենին տիրապետող Լավրովը։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ են ուղղված այս խոսքերը, ովքե՞ր են «հպարտ հայ ժողովրդին» անհարիր պահվածք դրսեւորում։

Գյումրիի զանգվածային ակցիաների ժամանակ, հիշեցնենք, ոչ մի հակառուսական կարգախոս չհնչեցվեց, այսինքն՝ հարցը չքաղաքականացվեց։ Ցուցարարները շարժվեցին դեպի ռուսական ռազմաբազան, բայց ընդամենը ոճրագործին Հայաստանի իշխանություններին հանձնելու պահանջով։ Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու մասին խոսք չկար եւ հիմա էլ չկա։

Բայց ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, նախկին ու ներկա զինվորականներ, մտավորականներ եւ այլն, անմիջապես սկսեցին խոսել Հայաստանի տարածքից ռուսական ռազմաբազան դուրս բերելու անթույլատրելիության ու կործանարար հետեւանքների մասին։ Թուրքիա, Ադրբեջան, թշնամական միջավայր, «մեզ կուտեն» եւ այլն, մի խոսքով՝ փաստարկներն անգիր գիտենք։

Բայց հարց է ծագում՝ ի՞նչ կապ ուներ դա համաժողովրդական ընդվզման հետ։ Փաստորեն ստացվում է, որ եթե այդ անասունը 7 հոգու փոխարեն 700 հոգու սպաներ՝ դարձյալ պիտի լուռ մնայինք, որովհետեւ զոհերի քանակից Հայաստանի աշխարհագրական դիրքն ու թշնամական շրջապատը չեն փոխվում՝ ռուսական բազան այսպես թե այնպես անհրաժեշտ է։ Այդպե՞ս է ստացվում։ Համենայն դեպս Հայաստանի իշխանությունների (եւ վերը թվարկված ողջ կոնտինգենտի) ասածը դա էր՝ «սուս մնացեք, այդ բազան մեզ շատ է պետք»։

Իսկապես էլ պետք է, բայց որեւէ մեկի մտքով չի՞ անցել, որ Ռուսաստանին ավելի պետք է, հետեւաբար՝ վտանգ չկա, որ ռուսները մեզանից կնեղանան (եթե ավելի վճռականորեն պահանջենք հանձնել ոճրագործին) ու դուրս կբերեն ռազմաբազան։ Այսինքն ստացվում է, որ ռազմաբազայի թեման մեջտեղ բերելով ու դրանով իրենց անողնաշար պահվածքն արդարացնելով՝ Հայաստանի իշխանություններն իրենք են քաղաքականացրել հարցը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031