Հետեւելով, թե իրենց արեւմտամետ հորջորջող հայտնի շրջանակներն ինչպես են, ձեռքերը շփելով, շահարկում Գյումրիի ողբերգությունը եւ փորձում պղտոր ջրում ձուկ որսալ՝ հանցագործին պատասխանատվության ենթարկելու իրավասության, ավելի ճիշտ՝ իրավասությունների տարանջատման եւ համադրման թեման դարձնելով հայ-ռուսական հարաբերությունների հարց, ուղղակի զարմանում ես։
Լավ, մի՞թե մեծ խորաթափանցություն է պետք՝ հասկանալու, թե ում է խանգարում ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում։ Պարզ չէ՞, որ մեր ոխերիմ հարեւանների՝ Թուրքիայի եւ առաջին հերթին Ադրբեջանի շահերից է բխում եւս մեկ անգամ պտտել Գյումրիի ռազմակայանը հանելու մասին փչացած ձայնասկավառակը։
Արժե՞ բացատրել, որ Գյումրիի ռազմակայանը, ինչպես օրերս փաստեց, մասնավորապես, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, միայն հայ-թուրքական սահմանի համատեղ պաշտպանություն չէ՝ նաեւ հայկական զինուժը հայ-ադրբեջանական սահմանում ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կենտրոնացնելու, «ջրի գնով» ժամանակակից զենք եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու եւ հակամարտության գոտում ուժերի փխրուն հավասարակշռությունը պահպանելու հնարավորություն է։
Եվ ամենեւին պատահական չէ, որ ադրբեջանական կողմը շտապեց օգտագործել Գյումրիի միջադեպի շուրջ ստեղծված իրավիճակը՝ մեծացնելով սահմանային սադրանքների աշխարհագրությունը եւ հաճախականությունը։
Կարդացեք նաև
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում