Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարել է, թե «այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երեւույթն ունենում է քաղաքական նշանակություն»։
«ՉԻ» – Գալուստ Սահակյանը պիտի զգույշ լինի, որովհետեւ Մանվել Բադեյանն ակնհայտորեն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացնում։ Ըստ նրա՝ ստացվում է, որ Երեւան-Սոչի ինքնաթիռի աղետն, օրինակ, քաղաքական էր (դրանից հետո Հայաստանում սուգ հայտարարվեց), իսկ ահա 2008թ. մարտի 1-ի բախումները «կենցաղային հողի վրա» էին ու որեւէ քաղաքական նշանակություն չունեին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում