Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային չմարող տագնապները. «Ժամանակ»

Հունվար 22,2015 12:16

Կարո՞ղ եք պատկերացնել մի պահ, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր ոտնձգության կամ սպառնալիքների ենթարկվեր ոչ անդամ որևէ երկրի կողմից, և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը որևէ խոսքով չանդրադառնար և չհայտներ ուղղակի սատարումը դաշինքի անդամին: Եվ այս առումով հայ-ադրբեջանական շփման գծում ցանկացած միջադեպ, առավել ևս հայկական կողմից կորստով, ուղղակիորեն վկայում է, որ ՀԱՊԿ կոչված կառույցը բացարձակապես ոչ մի կապ չունի Հայաստանի անվտանգության հետ, և Հայաստանի անվտանգությունը այս կառույցում պաշտպանված կարող է լինել այնքանով, որքանով որ այդ անվտանգության սպառնալիքները սպառնալիք կլինեն Ռուսաստանի համար: Իսկ Ադրբեջանը Ռուսաստանի համար սպառնալիք չէ, այլապես Ռուսաստանի Դաշնությունը միլիարդավոր դոլարներով սպառազինություն չէր վաճառի իր սպառնալիքին: Ադրբեջանը Ռուսաստանի համար բիզնես գործընկեր է, և Հայաստանի հանդեպ ոտնձգություններն էլ այս առումով ռուս-ադրբեջանական համատեղ բիզնես է, որի համար Հայաստանը վճարում է շատ թանկ գին՝ իր զինծառայողների կյանքը:

Եվ ամենացավալին այն է, որ չի երևում այս արատավոր շրջանից ելքը, այսինքն` Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում վարում են բացարձակապես ամորֆ և իներտ քաղաքականություն, չցուցաբերելով որևէ քաղաքական կենդանության նշաններ: Սա, անշուշտ, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը, ըստ էության, հրաժարվել է իր սուբյեկտությունից և լիովին հանձնել որոշումներ կայացնելու իրավունքները Ռուսաստանին: Եվ այսօր Հայաստանը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության նմանօրինակ թուլակամ խորացումով հայտնվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ծուղակում:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031