Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են նախապես սահմանված հերթապահության հստակ ժամանակացույցով: Արդյունքում ապահովվել է վերը նշված կառույցների բնականոն աշխատանքը և քաղաքացիների պատշաճ սպասարկումը: Առանձին դեպքերում առաջացած տեղային վթարների հետևանքները ժամանակին վերացվել են: Ջրամատակարարման, էներգամատակարարման և գազամատակարարման համակարգերում տոնական ոչ աշխատանքային օրերին խոշոր վթարներ չեն արձանագրվել:
Երևանի քաղաքապետարան