Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կրքերն այդ աստիճան չէին թեժանա, եթե… «Ժողովուրդ»

Հունվար 22,2015 11:44

Հայաստանի իշխանություններն այս փուլում հայտնվել են բոլոր կողմերից հարվածներ ստացող միայնակ, վտիտ պատանու դերում, որը ուժ չունենալով հարվածներին հակադարձել՝ առավելագույնը կարողանում է արմունկներով երեսը փակել՝ դեմքին հարվածներ չստանալու համար։

Անկախ այն հանգամանքից, թե կատարվածը պարզապես այդ ճիվաղի ձեռքի գործն էր, կազմակերպված էր ինչ-ինչ անձնական կամ կենցաղային հողի վրա, թե դա շատ վտանգավոր եւ հեռահար նպատակներով ծրագրված սադրանք էր, ակնհայտ է մի բան՝ Հայաստանում կրքերն այդ աստիճան չէին թեժանա, եւ իրավիճակն էլ այդքան վտանգահարույց չէր դառնա, եթե ՌԴ եւ ՀՀ իրավական հարցերով եւ փոխադարձ օգնության մասին տխրահռչակ այդ համաձայնագիրը կազմված լիներ պատշաճ ձևով առանց ՌԴ կամ ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների։

Եթե այդ փաստաթղթում ամեն ինչ լիներ հստակ, անգամ եթե այն իմպերատիվ կերպով սահմաներ, որ ռուս զինվորականին միանշանակ պետք է հանձնել ռուսական արդարադատությանը, Գյումրիում կրքերն այդ աստիճան չէին բորբոքվի։ Մարդիկ իրենց նվաստացած եւ խաբված չէին զգա, եւ վերջին օրերի զարգացումներն էլ, թերեւս, այլ կլինեին։ Ասել է թե՝ եթե կատարվածը լավ կազմակերպված սադրանք էր, ապա սադրողը քաջ տեղյակ էր նաեւ օրենսդրական այս հակասությանը եւ շատ լավ հաշվարկել էր դրա խաղարկման հետեւանքները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031