Նախագահական նստավայրի դիմաց բանակում սպանված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, քիչ առաջ հայտնեց, որ երեկ Ղարաբաղում ոչ թե մեկ, այլ 5 զինվոր է մահացել: Նա վստահեցրեց, որ իր այդ տեղեկությունները հավաստի են եւ այդ մասին իրեն պատմել է հարեւանը, որը աշխատում է Ղարաբաղի զորամասերից մեկում:
Ասաց, թե իշխանությունները չեն ուզում զոհերի մասին միանգամից տեղեկություն հայտնել, որովհետեւ չեն ուզում քանակ ցույց տալ. «Մեկ մեկ են հանում, ծածկադմփոց անում ու գործերը փակում»:
Իրինա Ղազարյանի խոսքով՝ իր հարեւանին, որը Ղարաբաղում զոհված զինվորների մասին տեղեկություն է տրամադրել եւ այս օրերին Գյումրիում է, երեկ զորամասից զինվորների մահվան դեպքով հետ են կանչել զորամաս:
Զինվորների մայրերը հանդիպում են պահանջում Սերժ Սարգսյանի հետ: Զոհվածներից մեկի մոր խոսքով՝ վերջին անգամ երբ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ (լուսանկարն այդ հանդիպումից է.-խմբ), ներկայացրել իրենց որդիների գործերի քննության արդյունքները, վարչապետն իրենց ուղարկել է գլխավոր հրամանատարի՝ Սերժ Սարգսյանի մոտ. «Ասել է՝ նստեք նախագահի առջեւ եւ մեկառմեկ պատմեք, միայն ինքը կարող է լուծում տալ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ավելի ուշ հերքեց, թե երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 5 զոհ ենք ունեցել:
ԵՏՄ (առանց Արցախի) մտնելու «պտուղները»:
Չլինի* Ղարաբաղը Դեր Զորն է, որտեղ տանում են հայ արական սեռի ներկայացուցիչներին:
Չբուժվող վերք………….Ցավակցում եմ…….Հարևանին էլ երևի գործից կհանեն…
Արփինե ջան, մեր հարևանն էլ ասում է քսան հոգու են խփել, արի մեր թաղում էլ հոդված գրի աղջիկ ջան… լրագրողը ընդամենը լսած խոսակցությունները տարածող չպետք է լինի, այլապես յուրաքանչյուր մարշրուտկայում կարելի էր այնքան նյութ լսել, որ թերթիդ էջերը չեն բավականացնի…