Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում․ Թուրքերի մեկ երրորդից ավելին լուրջ սպառնալիք է համարում Հայաստանը. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 22,2015 11:40

Շարքային թուրքերի ավելի քան մեկ երրորդի համոզմամբ` Հայաստանն իրենց երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք ներկայացնող պետությունների տասնյակում է: Սա են վկայում Ստամբուլում գործող «Քադիր Հաս» համալսարանի կողմից անցկացված ամենամյա ծավալուն սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին այս շաբաթ:

Դրանց համաձայն, թուրքերի 35 տոկոսը վստահ է` Հայաստանը Թուրքիայի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է հանդիսանում:

Հարկ է, այդուհանդերձ, նկատել, որ անցած տարվա նույնատիպ հարցման համեմատ հայերից վտանգ ակնկալող թուրքերի թիվը զգալիորեն կրճատվել է: «Քադիր Հաս» համալսարանի`  2014-ի հունվարին հրապարակած տվյալներով՝ Հայաստանը որպես սպառնալիք էր դիտարկում հարցված թուրքերի 53 տոկոսը: Այսօր, սակայն, հարցման մասնակիցների 48 տոկոսի համոզմամբ՝ Հայաստանը իրենց երկրի համար որևէ վտանգ այլևս չի ներկայացնում: Ուշագրավ է, որ անցած տարի Հայաստանի հանդեպ առավել հանգիստ տրամադրված թուրքերի թիվը ընդամենը 28 տոկոս էր:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031