Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի համար ստոր սրիկան ավելի արժեքավոր է, քան աշխարհում իր միակ դաշնակից Հայաստանը». Ցինցաձե. «168  ժամ» 

Հունվար 22,2015 11:37

«168  ժամ» -ի զրուցակիցն է Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:

– Տարածաշրջանում Հայաստանը համարվում է ՌԴ-ին ամենանվիրված երկիրը՝ գոնե իշխանությունների հռետորաբանության մակարդակում: Ինչո՞ւ Ռուսաստանն այս հարցում զիջումների չի գնում: Ի վերջո, դրանից ի՞նչ եզրակացություններ պետք է անեն ՀՀ իշխանությունները:

– Եկեք վերհիշենք պատմությունը: Իսկ ե՞րբ է Ռուսաստանը գնացել զիջումների: Այն ժամանակ, երբ իր առջև ուժ է հայտնվել: «Բարոյական արժեքներն ու ուժեղ լինելը Ռուսաստանի համար գրոշի արժեք չունեն:

– Այսինքն` պետք է պատրաստ լինել շարունակական ստորացումների՞:

– Ոչ թե պետք է պատրաստ լինել ստորացումների, այլ Հայաստանն արդեն ստորացված է Ռուսաստանի կողմից նրանով, որ հրաժարվում է մի սրիկայի հանձնել ՀՀ արդարադատությանը: Ռուսաստանի համար այդ սրիկան ավելին արժե, քան իր միակ գործընկեր-դաշնակիցը Կովկասում և ոչ միայն՝ Կովկասում, այլև գլոբալ աշխարհում: Ռուսաստանը գլոբալ մեկուսացման մեջ է ու չունի գործընկերներ: Նույնիսկ Չինաստանը   դաշնակից չէ, այլ գործընկեր է: Բելառուսը` ևս: Ռուսաստանի միակ գործընկերը Հայաստանն է, և Ռուսաստանը դրա համար չի ցանկանում «զոհաբերել» այդ սրիկային, նրան պաշտպանելը, փաստորեն, ավելի կարևոր է: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ իմաստուն գտնվեցին մեր նախկին իշխանությունները, երբ Բաթումից և Ախալքալաքից հանեցին ռուսական ռազմաբազաները: Ասեմ ձեզ, որ ցավալին այն է, որ Ախալքալաքում ռուսական ռազմաբազան դուրսբերումից պաշտպանում էին հայերը: Դա մեզ համար ցավալի փաստ էր:

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168  ժամ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031