«Նաիրիտի» աշխատակիցներն իրենց աշխատավարձերի պահանջով կրկին հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց: Ինչպես խոստացել էին նրանք՝ այսօրվանից վերսկսում են իրենց ամենօրյա բողոքի ակցիաները: Աշխատակիցների մեջ համատարած դժգոհություն է, որ վերջին օրերի ընթացքում իրենց բոլոր ակցիաները անուշադրության են մատնվում: Նրանք դժգոհում են, որ նախօրեին նախագահական նստավայրի դիմաց իրենց բողոքի ակցիայի ժամանակ իրենց պահանջները ոչ ոք չլսեց ու այդպես էլ հանդիպում չունեցան իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ:
«Նաիրիտի» աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ այսօրվանից կոշտ մեթոդների են դիմելու: Ասացին, որ անժամկետ նստացույց են հայտարարելու, փակելու են փողոցները:
Նախագահի նստավայրի դիմաց է նաեւ Առուշանյանների ընտանիքը: Նրանք, ինչպես խոստացել էին, շարունակում են իրենց հացադուլը:
Նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիան են սկսել նաեւ բանակում զոհված զինծառայողների հարազատները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային