Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազություն. «Նամակը ուղարկվելու է». «Հայկական ժամանակ»

Հունվար 22,2015 11:26

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը հունվարի 15-ին գյումրեցիներին խոստացել էր դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու համար, դեռ չի դիմել իր ռուս կոլեգային։

«Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»,- հայտարարել էր Կոստանյանը բողոքի դուրս եկած զյումրեցիների առջեւ։

Երեկ «ՀԺ»-ն մի շարք հարցեր է ուղարկել ՀՀ գլխ. դատախազին։ Մասնավորապես կատարե՞լ է նա իր տված խոստումը, թե ոչ, եթե ոչ, ապա ինչո՞ւ, եւ ե՞րբ է պատրաստվում դա անել, արդյոք այս օրերին արդեն գտնվե՞լ են այն իրավական հիմքերը, որոնց համաձայն ռուսական կողմը պետք է ոճրագործին հանձնի հայկական կողմին։ Եթե այո, ապա որո՞նք են դրանք, եւ ընդհանրապես՝ ի՞նչ իրավական պրոցեսներ են այս փուլում ընթանում Պերմյակովի գործով։

Գրավոր հարցմանը գլխ. դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել են հետեւյալը. «Բնականաբար, այդ նամակը գրվելու է, որովհետեւ բացի խոստումը, դա նաեւ ՀՀ գլխավոր դատախազի ուղիղ պարտականությունն է, բայց քանի որ այս նամակը իրենից ներկայացնում է իրավական փաստաթուղթ, այն գրելու համար անհրաժեշտ են իրավական հիմքեր։ Քննչական գործողությունների արդյունքում այդ նյութերի ձեռքբերումից անմիջապես հետո նամակը ուղարկվելու է։ Դա կարող է լինել ցանկացած պահի»։ Թե որքա՞ն կտեւի այդ գործընթացը՝ հասկանալի չէ։ Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031