Նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվել են՝ չի՞ փորձել գոնե ինքն այս օրերին Սերժ Սարգսյանին խորհուրդ տալ այցելել Գյումրի, կիսել համազգային դարձած սուգը, եւ ո՞րն է վերջապես պետության ղեկավարի նման պահվածքի պատճառը։ Ալիկ Սերգեյիչը վստահեցրել է, որ նման խոսակցություն չի եղել նախագահի հետ, ու սրտնեղել՝ ասելով, թե դրա կարիքն էլ չկա։
«Նախագան ամեն ինչը շատ լավ գիտի, եւ տվյալ պարագայում իմ խորհրդի կարիքը չի եղել»,- ասել է հաստիքով խորհուրդներ տվող Ալիկ Սարգսյանը։ Խորհրդականին հարցրել են՝ այսինքն, նորմա՞լ է, որ նախագահն անտարբեր է այս ցավի նկատմամբ։
«Ես չեմ կարծում, թե անտարբեր է, ես ամեն ինչ էլ տեսնում եմ, նրա միջամտությունը, նրա տրամադրությունը, տրամադրվածությունն այս ամեն ինչին, դրսի հետ կապերը, պրոցեսը եղել է ի օգուտ էս ամեն ինչի բացահայտման, արդարադատության հետ կապված, հսկողության եւ այլն, եւ այլն, ես չգիտեմ՝ ի՞նչ է եղել, որ նախագահը չի արել մաքսիմալը, ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի աներ նախագահը։ Եթե չի գնացել Գյումրի, ու միայն դրանով եք դնում– գնահատում, ես չգիտեմ ինչ ասեմ, կարծում եմ՝ ճիշտ չէ»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում