«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերից ստուգումներ է սկսել «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում: Այս կոմբինատը, ինչպես հայտնի է, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վերջինիս մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հաստատեց Ծառուկյանին պատկանող այդ կոմբինատում լայնածավալ ստուգումներ անցկացնելու փաստը, որոնք մինչ օրս շարունակվում են:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում