Եթե ՀՀ քննչական կոմիտեի երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունը հերթական «բլեֆը» չէ եւ ուղղված չէ ժամանակ շահելուն ու հանրային վրդովմունքը զսպելուն, ապա կարող ենք արձանագրել, որ գյումրեցիները հաղթեցին այս «փոքրիկ» վեճում: «Սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն»,- ասված է այդ հաղորդագրության մեջ։
Թվում է՝ ոչ մի աշխարհացունց եւ արտառոց բան չի կատարվել, ընդամենը հաղթել է օրենքը, ու ՀՀ քաղաքացիներն էլ ոչ մի անհնարին բան չէին պահանջում։ Բայց պետք է արձանագրենք, որ մի ամբողջ կայսրության կամայականության դեմ էին պայքարում, որտեղ սովոր են օրենքները կիրառել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Այնպես, ինչպես թելադրում է մեծապետական շահը։
Գյումրիի դեպքերն ապացուցեցին, որ մենք փոքրիկ, բայց կամք եւ արժանապատվություն ունեցող ժողովուրդ ենք եւ թույլ չենք տա մեզ հետ վարվել այնպես, ինչպես վարվում են ճորտերի, վասալների, գաղութի բնակիչների հետ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում