Եթե որեւէ մեկը 30 տարի առաջ ասեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, որ մենք կկարողանանք ազատագրել Ղարաբաղը, կամ՝ որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե թշնամիներ կդառնան, նրան շատ քչերը կհավատային: Մարդիկ կասեին, որ դա անհնարին է: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր երեւակայությունը, որպես կանոն, հիմնվում է եղած իրականության վրա եւ այդ չափազանց նեղ սահմաններում շարժվելով՝ ներկայացնում է համապատասխան պատկեր: Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հիմնադիր Հենրի Ֆորդը նման առիթով ասել է՝ «Եթե ես հարցնեի մարդկանց, թե ինչ են նրանք ուզում, նրանք կպատասխանեին՝ «ավելի արագ ձիեր»: Պարզ է՝ մարդիկ ձիեր են տեսել, եւ նրանց մեծ մասի երեւակայությունը դուրս չի գալիս ձիով տեղափոխվելու կարծրատիպից: Գիլյերմո Մարկոնիի բարեկամները լրջորեն քննարկում էին ֆիզիկոսին հոգեբուժարան ուղարկելու ծրագիրը, երբ նա հայտարարեց, որ ազդանշանը հնարավոր է հաղորդել տարածության մեջ՝ առանց լարերի:
«Դա անհնարին է», «ես երբեք չեմ կարողանա»՝ սրանք են մարդկության գլխավոր թշնամիները: Անձնապես ես ինքս ինձ արգելել եմ այդպես մտածել, թույլ չեմ տալիս, որ որեւէ նման բացասական միտք բուն դնի իմ ուղեղում, եւ դա, պատկերացրեք, օգնում է: Բայց որպեսզի իմ պատկերացումներն իրականանան մեր ամբողջ պետության մասշտաբով, միայն իմ կամքը բավարար չէ: Պետք է առնվազն մեկ միլիոն մարդու կամք:
«Մենք երբեք քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր չենք դառնա», «իշխանությունը միշտ թալանելու է ժողովրդին», «մենք մշտապես կմնանք Ռուսաստանի գաղութը», «մեր ժողովուրդը միշտ թշվառ է ապրելու», «Հայաստանում երբեք արդար ընտրություններ չեն լինելու» եւ այլն: Ահա երեւակայության այն արգելակները, որոնք միանգամից գցում են հայաստանցիներին հուսահատության գիրկը եւ դրդում են անգործության: Եթե այսօր այդպես է, ապա միշտ այդպես է լինելու: Եթե այսօր մարդիկ տեղափոխվում են ձիերով, ապա միշտ այդպես են տեղափոխվելու, եթե այսօր ազդանշանները հաղորդվում են լարերով, ապա մշտապես այդպես են հաղորդվելու:
Իհարկե, երեւակայության թռիչք պետք է կատարի նախեւառաջ վերնախավը, մասնավորապես՝ իշխանավորները: Եթե նրանց երջանկության չափման միավորը մի բաժին քյաբաբն է եւ կամ, ենթադրենք, ոսկեպատ «Ֆեռարին», ապա նրանք կամ նրանց հաջորդածները պետք է հասկանան, որ դա շատ աղքատիկ, խղճուկ երեւակայություն է: Տնտեսագետները պետք է հասկանան, որ այն մեթոդները, որոնցով 25 տարի ղեկավարվում էր տնտեսությունը, սկզբունքորեն սխալ էին, այդ մեթոդները պետք է ոչ թե կատարելագործել, այլ արմատապես փոխել: Կրթության պատասխանատուները պետք է հասկանան, որ ոչ դպրոցականներին, ոչ ուսանողներին այսօրվա «նավթալինային» կրթությունը պետք չէ: Եվ այդպես բոլոր ոլորտներում:
Կարդացեք նաև
Կլինե՞ն այդ փոփոխությունների ճանապարհին ձախողումներ: Իհարկե, կլինեն: Բայց թույլ տվեք հիշեցնեմ եւս մի գյուտարարի հետ կապված դեպքը: Մի անգամ հիմնովին այրվել էր Թոմաս Էդիսոնի լաբորատորիան, այրվել էին բոլոր գծագրերն ու սարքավորումները: Աշխատակիցները շոկի մեջ էին: Միայն Էդիսոնն էր ուրախ: «Այդ հրդեհում,- ասաց նա,- այրվեցին մեր բոլոր սխալները»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Գիլյերմո Մարկոնիի բարեկամները լրջորեն քննարկում էին ֆիզիկոսին հոգեբուժարան ուղարկելու ծրագիրը, երբ նա հայտարարեց, որ ազդանշանը հնարավոր է հաղորդել տարածության մեջ՝ առանց լարերի:” … որովհետև Պոպովնա ռադիոն հորինել:
1873 թ. Ջեյմս Մաքսվելը մաթեմատիկորեն ներկայացրել է էլեկտրամագնիսական տատանումների տարածության մեջ առաքվելու հատկությունը, 1880 թ. Դեյվիդ Հյուջսը գործնականում իրականացնում է առաջին հեռարձակումը, 1888 թ. Հայնրիխ Հերցը կարողանում է և առաքել և ընդունել ալիքները, ինչի շնորհիվ երկար ժամանակ ռադիոալիքներին հերցյան ալիքներ էին անվանում: Այնուհետև բազմաթիվ գիտնականներ և գյուտարարներ սկսեցին ինտենսիվ կերպով այդ բնագավառում աշխատել: 1995 թ. Ալեքսանդր Պոպովը փորձարկում է իր կատարելագործված ընդունիչը, որը ամպրոպի ազդանշաններն էր աձանագրում: 1894 թ. սկսած իտալացի երիտասարդ գյուտարար Գուլյելմո Մարկոնին ծավալում է ռադիոն որպես ամբողջական համակարգ իրականացնելու աշխատանքները: Նրա ներկայացրած ռադիոհամակարգերում, որ արտոնագրերում էր տարբեր երկրներում, տեղ էին գտնում ժամանակակից շատ ձեռքբերումներ, այդ թվում և հետագայում Պոպովի կոհերերային ընդունիչը: https://en.wikipedia.org/wiki/Radio#History
Այնպես որ պնդել, թե Պոպովն է ռադիոն հորինել, կարծում եմ մոլորություն է՝ սովետական ժամանակների սնապարծություն:
դուք ծանոթ եք սարկազմ կոչվող գաղափարին: Մեր ինտեռնետի դարում մարդկանց գրավոր խոսքում պետք ա անպայման սմայլիկ կամ փակագծերով ու կետ/ստորակետներով հասկացնես որ կատակ ես անում, պեչատով բանով: գրում էյի ասում էյի հեսա մեկը հաստատ գլխիս լեկցիա ա կարդալու: եդ ել սովետի մնացած երևակայության արգելակի արդյունք (քո խաթեր համար սպասի սմայլիկը դնեմ) 😉 😉 ըհը
Ասած ռուսը՝ ՛՛Скупой платит дважды՛՛: Եթե ժամանակին սմայլիկը դրած լինեիք, ստիպված չէիք լինի երկու անգամ դնել… 🙂
Անուղղելի լավատեսությունը և պահպանողականությունը խանգարող հանգամանքներ են:Դա գուցե քարացած ու քարացնող տաբուների շղթաների հետևանք է, գուցե և այլ, չգիտեմ, բայց մի բան հաստատ է, որ մարդուն ամենից շատ խանգարում է չափից շատ հավատն ու անհավատությունը:Էդիսոնյան հրդեհը չայրեց ,,սխալները,, , որովհետև սխալները նոր են այրվելու և հենց նախահիմքը էդիսոնա աստերոիդը և խեղճ շիկացման թելիկը, այսինքն` նախնիները նոր կրակի:Կրակի մեջ միտք կա և այն անսանձ է:Մտքի մեջ կայծակ կա և նա է կնքահայրը մաքրության:Ջա~~ն, կեցցե միտքը, որ կոչված է մոխրացնելու չարի կարմիրը:Ֆուտուրիզմն էստեղ կապ չունի, չշփոթել:Կրակ, հանուն նոր մարդու որակի և պիղծ գոյությունների անարդար գոյության:Անարդարը` անարդար մարդանմանի գոյությունն է մոլորակի վրա, իսկ արդարը կգա նրանից հետո:Մարդանմանը միայն սպառող է և ոչ շարժիչ ուժ:Կեցցե կրակը:
Ես էլ հավատալուն կողմնակից եմ հարգելի Արամ: Եւ ինչ պիտի անենք ես եւ Դուք այս պարագայում – նստենք ու հավատանք որ հանցագործները պիտի նորմալ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ փոխարինվեն? Իհարկե, կպատահի մի ժամանակ: Հարցը հիմա այն է թե էշը պիտի սատկի նախ թե իշատերը, թե երկուսը միասին, որովհետեւ կործանման ճանապարհով են քշում:
“Մարկոնիներ” բոլոր ազգերի մոտ էլ ծնվում են` մի տեղ մի քիչ ավել, մի այլ տեղ մի քիչ պակաս: Նրանց հոգոբուժարան ուղարկողների թվի մեջ էլ պակաս չկա: Պարզապես որոշ ազգեր փրկում են իրենց “Մարկոնիներին”, իսկ “տխմարաշատ” ազգերը `ոչ: Մերգելյանն ու Ալիխանյանն էլ մեզ օրինակ:
ԳԻԼԻԵՐՄՈ (Guillermo) թէ՞ ԳՈՒԼԻԵԼՄՈ (Guglielmo):
Երկուսն էլ «Ուիլիամ» անուան տարբերակներ են, համապատասխանաբար իսպաներէն (Ձեր նշածը) եւ իտալերէն:
Մարկոնին իտալացի է: Ուստի «Գուլիելմո» (կամ Գուլյելմո) տարբերակն է ճիշտ:
Հայոց հողի վրա հրդեհ բռնկվելուց սխալները չեն այրվում:
Ես համոզված եմ, որ մարդը ամեն դեպքում և անկախ ամենք ինչից պետք է լավատես լինի և հավատքով նայի ապագային, չնայած դա դժվար է և ոչ միշտ է հաջողվում: Հոռետեսությունը միշտ մարդկանց գցում է փակուղու մեջ և դրա հետևանքը կորստաբեր է լինում: ճիշտ է այսօր կարծես թե լավատեսական նախադրյալները շատ քիչ են Հայաստանի համար, բայց եթե հետևողական, համառ, իմաստուն և միաբան քայլեր անենք, ապա ապագայում անպայման լավ արդյունքներ կունենանք:
Ես համաձայն չեմ թե մեր երկրում ոչ մի բան հնարավոր չե փոխել, որ գնալով ավելի վատ է լինելու, որ ապագան անհույս է և այլ հոռետեսական մտքերի հետ: Եթե ամեն ինչ այդքան վատ է, ապա որն է մեր կյանքի իմաստը և ինչի համար ենք ապրում:
Ես օրինակ հավատում եմ, որ մեր ` հայերիս համար դեռ գալու են լավ օրեր, հաղթանակի օրեր, նվաճման օրեր…: Ես հավատում եմ, որ մի օր Հայաստանում կլինեն արդար ընտրություններ, որ դատարանները կլինեն անկախ ու արդար, որ տնտեսությունը կլինի զարգացած, որ մեր երկիրը կլինի օրենքի և օրինականության երկիր: Մի խոսքով ես հավատում եմ մեր վաղվա օրվա ապագային և աշխատում եմ իմ կողմից անել ամեն ինչ այսպես ասած անհնարինը հնարավոր դարձնելու համար: Բայց սա իրկանացնելու համար մեզ անհրաժեշտ է, որ մեծամասնությունը այպես մտածի:
Իհարկե, երեւակայության թռիչք պետք է կատարի նախեւառաջ վերնախավը, մասնավորապես՝ իշխանավորները:
Այ հենց այսքանով էլ կարելի է ավարտել: Իմ, քո, մյուսի երազելը ոչինչ է: Լավագույն դեպքում կարող եմ պայքարելով կամ կաշառք տալով, ասենք, պակասեցնեմ մեքենայիս մաքսազերծման համար ԻՆՁՆԻՑ շորթվող գումարը: Բայց եթե ուզում եմ, որ առողջ բանականությունը մտնի պետական կառավարման համակարգ եւ ընդհանրապես ավտոմեքենա ունենալու համար պետությունը գումար չշորթի, սա ավելի անհավատալի է, քան Ֆորդի ու մնացածի մտքերը: Ու այ սրան հասնելու համար, թե կարո՞ղ եք, ասեք ինչ կարգի Ֆորդ ու Մարկոնի է պետք: Գրեթե համոզված եմ, որ կամ ոչ մի պատասխան չի լինի այս մտքիս, կամ ինձ ավելի արագ կցանկանան տեղափոխել հոգեբուժարան, քան Մարկոնիին: Բա:
Հարգելի Տիգրան, ես գուցե իրավունք չունեմ խորհուրդ տալու հեռավոր ԱՄՆ ից, իհարկե Մարկոնի պետք չի սակայն պայքարել պետք է երազանքի համար…գուցե փորձեք հետաքրքրվել թե Նախախորհրդարանի երիտասարդները ինչ են անում, բավական խելացի մարդիկ կան էնտեղ… գուցե անիրական է թվում հիմա…բա ի փոխարեն կասեի …բայց…
Գալուստ ջան ճիշտ ես ասում ես էլ հովածը կարդալուց առաջինը Նախախորհրդարանը (Հիմնադիր Խորհրդարանը) մտքովս անցավ, որովհետև իրենք իրենց առաջ նպատակ չեն դրել կատարելագործել արդեն ժանգոտված ու ապականված մեխանիզմը, բայց ստեղծել որկապես նորը: Այո նման «խելահեղ» գաղափարներն են մարդկության առանջընթացի գրվականը: