Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում քաղաքականությունն ամենաշատն է միախառնված կրիմինալին»

Հունվար 22,2015 16:30

«Կրիմինալ կյանքը անհամեմատ ավելի զարգացած է Գյումրիում եւ Վանաձորում: Դրսեւորումները մենք ոչ մեկ անգամ ենք տեսել: Հատկապես, երբ Գյումրիի նախկին քաղաքապետն ինքն էլ առնչություն ուներ այդ շրջանակների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ «Այժմ էլ նկատելի է, որ հատկապես Գյումրիում քաղաքականությունն ամենաշատն է միախառնված կրիմինալին: Այս կտրվածքով, իհարկե, տենդենցները մտահոգիչ են: Եթե մի երկրում օրը ցերեկով օրենքով գողերի հավաք է տեղի ունենում, աննախադեպ է լինում, պաշտոնական մարմինները չեն հերքում, որ դա տեղի է ունեցել, այլ ասում են՝ կներեք, մենք առաջնորդվել ենք Սահմանադրությամբ եւ չենք սահմանափակել նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, եթե պատկան մարմինների խոսնակներն ասում են՝ ավելի լավ է օրենքով գողեր հավաքվեն, քան հոմոսեքսուալները, դուք ի՞նչ եք սպասում: Այսպիսի մթնոլորտում արդյոք գողական, քրեական կյանքը ծաղկուն չի՞ լինելու: Իհարկե՝ լինելու է»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031