Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը մեր թե՛ իշխանության, թե՛ առհասարակ հասարակության դաշտում է»

Հունվար 22,2015 13:00

Անդրադառնալով Գյումրու դեպքերին՝ վստահեցնում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը

ՀՅԴ ԳՄ անդամ, թարգմանիչ եւ բանասեր Լիլիթ Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, այդ առիթով սգո օր չհայտարարելուն: Պատասխանելով մեր հարցերին, մասնավորապես, նրան, որ Գյումրու դեպքերի հետ կապված արդեն մեկ շաբաթ է՝ մտավորականների ձայնը դուրս չի գալիս, չնայած, որ նրանց ձայնը հաստատ ավելի լսելի է, քան սովորական ՀՀ քաղաքացիներինը: Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը, մեր մտավորականները վախենո՞ւմ են կարծիք հայտնել, թե՞ չեն ուզում նեղացնել մեր իշխանություններին եւ «մեծ եղբայր», բարեկամ Ռուսաստանին, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Եթե անկեղծ, չեմ հետեւել, թե այս օրերին ովքեր են արտահայտվել։

Lilit_Galstyan

Մենք մի տեսակ շատ սպասում ունենք մտավորականությունից (թե բառ-հասկացության, թե մեր ընկալումներում մտավորականի դերակատարության վերարժեւորման խնդիր կա. այս մասին այլ առիթով…)»: Նա նաեւ հավելեց. «Այս պահին խնդիրը մեր թե՛ իշխանության, թե՛ առհասարակ հասարակության դաշտում է՝ այնպես անել, որ անդառնալի կորուստների կողքին կարողանանք գոնե չտրորվի մեր քաղաքացիական ու պետական արժանապատվությունը, կարողանանք պաշտպանել պետության հեղինակությունը։ Խոսքը միջպետական իրավական ընթացակարգերի ապահովումն ու դրանց հետապնդումն է։ Սա բարոյական ու քաղաքական այն նվազագույնն է, որին ազգովին պիտի հետամուտ լինենք»։

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031