«Լավրովն անսպասելի բան չի ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասաց բլոգեր Էդգար Բարսեղյանը:
Ըստ նրա՝ եթե այդ հայտարարությունը քննությունն իրականացնելու եւ վճիռը հայտարարելու համար հող է նախապատրաստում, եւ կարելի է ենթադրել, որ դատավարությունը չի գնա այն ճանապարհով, որը պահանջում է ժողովուրդը. «Եթե նախքան դատավարությունը նման հայտարարություններ են արվում, որ Ռուսաստանի իշխանություններն իրենց վրայից հանում են պատասխանատվությունը, տրամաբանական հետեւությունը միայն այն է, որ դատավարության արդյունքը կեղծ կլինի»:
Էդգար Բարսեղյանը կարծում է, որ եթե Ռուսաստանն ունի տվյալներ, որոնք տանում են դեպի երրորդ երկիր, թո՛ղ հրապարակի, այլ ոչ թե նման անհիմն հայտարարություններ անի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ