Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 ամսական Սերյոժայի հիշատակին Ազատության հրապարակում 2 օր ընթացող մոմավառությունից հավաքված խաղալիքները այսօր՝ հունվարի 21-ին, հանձնվեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Մարի Իզմիրլյան» մանկատանը: Խաղալիքները մանկատանը հանձնելու նախաձեռնությանն աջակցեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատակիցները, մոմավառության նախաձեռնողները եւ բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանների ուղեկցությամբ խաղալիքները տեղափոխեցին մանկատուն:
«Մենք խոսեցինք նախարարի եւ աշխատակազմի հետ եւ սիրով աջակցում ենք այս նախաձեռնության ավարտին: Ինչ հնարավոր էր, մենք արագ կազմակերպեցինք: Կոնկրետ որեւէ մանկատուն որպես այդպիսին առանձնացված չէր»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Գայանե Մանուկյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` NEWS.am -ի կայքում: