Պատասխանելով 168.am-ի հարցին, թե հասարակության կողմից հնչող մեղադրանքներից է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չեկավ Գյումրի և չմասնակցեց Ավետիսյանների հոգեհանգստին կամ հուղարկավորությանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց. «Տո լավ, ամոթ է, ո՞նց կարելի է նման բան ասել: Որ գար` ի՞նչ էր անելու. երկնքից արեգա՞կ էր իջեցնելու: Ամեն ինչ նորմալ կազմակերպվել էր, և այնպես չի, որ նախագահի գալով ինչ-որ բան էր փոխվելու. ուղղակի ինչ-որ մարդկանց պետք է, որ ամեն առիթ օգտագործեն` նախագահին վատաբանելու, փնովելու համար, կապ չունի` առիթը մարդկանց սո՞ւգն է, թե՞ դժբախտությունը: Կարկուտ է գալիս` ասում են` նախագահն է մեղավոր, երաշտ է` նախագահին են մեղադրում: Բայց չեն տեսնում, որ մի գյուղի վրա գալիս է, մյուսի վրա չի գալիս. ես էլ ասում եմ, որ այն գյուղի վրա, որ գալիս է, գյուղացիներն են մեղավոր, որ լավ հավատացյալ չեն, լավ աղոթք չեն անում, Աստված էլ պատժում է, նախագահը դրա հետ ի՞նչ կապ ունի»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` 168.am-ի կայքում: