Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան. «Ռուսների հանդեպ գյումրեցիների վերաբերմունքն այլեւս այն չի լինի, ինչ որ կար»

Հունվար 21,2015 22:20

«Տեղի ունեցած ցույցերը, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները ոչ միայն սգի արտահայտման ձեւեր էին, այլ նաեւ դրանով գյումրեցիները տեղի ունեցածի նկատմամբ իրենց վերաբերմունքն էին արտահայտում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը:

Նրա խոսքերով՝ միջադեպը գյումրեցիների հոգեբանության մեջ փոփոխություններ է առաջացրել, եւ եթե նույնիսկ կասկածյալ Վալերի Պերմյակովին փոխանցեն Հայաստանին, ռուսների հանդեպ գյումրեցիների վերաբերմունքն այլեւս այն չի լինի, ինչ որ կար. «Գյումրեցիներն իրենց գնահատականը տվեցին, մտածելակերպի եւ վերաբերմունքի մեջ հեղափոխական փոփոխություններ եղան: Ռուսների հանդեպ գյումրեցիների վերաբերմունքը այլեւս այն չի լինի, ինչ որ կար, դա շատ երկար է մնալու գյումրեցիների հիշողությունների մեջ»:

Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե կատարվածը չպետք է քաղաքականացնել՝ պարոն Թումասյանը նշեց, որ նման դեպքերում միշտ կլինեն մարդիկ, որոնք կքաղաքականացնեն կատարվածը. «Իր այդ հայտարարությամբ Լավրովն էլ է քաղաքականացնում գործընթացը: Բնականաբար, գործընթացը քաղաքականացնելու փորձեր կլինեն եւ դա շատ նորմալ է: Եթե մեկ այլ երկրում լիներ իրենք չէին քաղաքականացնի՞: Հիմա գյումրեցին չի մտածում քաղաքականացնո՞ւմ է կատարվածը, թե՞ ոչ, այլ իր մեջ վերլուծություններ է արել եւ իր վերաբերմունքն է արտահայտում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Murad says:

    Ես և իմ ընտանիքի անդամները շատ մեծ ցավ ապրեցինք Գյումրիում կատարված,Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ ջարդը (եղեռնը):
    Ես ուզում եմ իմ կարծքը հայտնել այդ ջարդի նկատմամբ,որտեղ առանց վարանելու ակնհայտ երևում է թուրքական ձեռագիր,որովհետև թուրքն է միայն այդպիսի ոճրագործության ունակ,անկողնում սպանել քնած մառդկանց:

  2. Murad says:

    Ես միանում եմ Գյումրեցիների պահանջին,որ լինի արդար դա,ես նաև խորհուրդ կտայ մեր ղեկավարությանը լինել տղամարդ և լինել ժողովրդի հետ:

  3. Нона says:

    Ես խորը վշտով ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին և բարեկամներին: Եվ կոչ եմ անում բոլորին, նրանց վիշտը չդարձնել պայքարի, դժգոհությունների, միմյանց դեմ հրահրելու միջոց: Եվ պետք չէ հայտարարություններ անել բոլորի անունից:Յուրաքանչյուր նորմալ անձ ունի իր սեփական կարծիքը այս ամենի վերաբերյալ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031