Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար. «Հույս ունեմ, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կպահպանվի». «Ազատություն»

Հունվար 21,2015 20:30

Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրիի ողբերգությանը, երեքշաբթի Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո սա Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորհրդի առաջին նիստն էր, որի ընթացքում պաշտոնական Բրյուսելը, ըստ էության, չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առևտրի բաղադրիչի: Այդ մասին նիստից հետո ասել է Եվրամիության Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ ընդգծելով, որ կողմերն այժմ հենց այդ հարցի շուրջ են բանակցում:  «Կարծում եմ՝ մենք պետք է առավելագույնը քաղենք արդեն գոյություն ունեցող և բանակցված Ասոցացման համաձայնագրից: Անշո՛ւշտ, այն պետք է ճշգրտվի և արտացոլի Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունները, սակայն ես հույս ունեմ, որ այդ փաստաթղթի քաղաքական մասը կպահպանվի»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասել է Հանը:

Եվրամիությունն այժմ նախագահող երկրի՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչն էլ իր հերթին նշել է, որ այդ առումով այս տարին շատ կարևոր է վճռական է Հայաստանի և Եվրամիության համար։ «Հստակ հանձնառություն կա շարունակելու մեր հարաբերությունները այն ոլորտներում, որտեղ հնարավոր է, հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտավորությունները ԵՏՄ-ի առջև»,- ընդգծել է Ռինկևիչը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031